Թիկունքն ամրացրու աղոթքով
Սահմանից եկող լուրերն անհանգստացնող են, մտահոգիչ: Դարձյալ լսելի են կրակոցները..
Սահմանում մեր զինվորներն են, մեր տղաներն ու հայրերը, սահմանում մե՛նք ենք:
Մեր տղաները լավ գիտեն իրենց գործը, ու հրաշալի կատարում են: Մեր տղաներն արթուն են, քաջ են, հերոս են: Բայց հիմա ժամն է, որ ես ու դու էլ, որ գտնվում ենք սահմանից հեռու կամ գուցե մոտ, միջամտենք այդ ամենին մեր աղոթքներով:
Կանգնիր ու սկսիր աղոթել խաղաղության համար: Խաղաղությո՛ւն հռչակիր, խաղաղությո՛ւն աղոթիր… Աղոթիր, որ Աստված պահի մեր երկիրը, սահմանները, զինվորներին:
Գուցե ասես՝ աղոթքը շատ բան չի՞ կարող փոխել: Կարո՛ղ է: Հավատքով աղոթիր ու իմացիր, ինչպես որ զինվորի վրա դրված է պատասխանատվություն՝ պահելու երկիրը, իրեն վստահված հողը, ես ու դու էլ ունենք պատասխանատվություն՝ աղոթելու, պատերազմելու ու պայքարելու թե այդ հողի ու խաղաղության, թե զինվորի ու նրա պահպանության համար:
Մեր Աստված խաղաղության Աստված է, ու պիտի աղոթենք, որ Նրա՛ իշխանությունը տարածվի:
Տե՜ր, պահիր երկիրս հայոց ու զինվորներին…