Սթրեսային իրավիճակները, թույլերն ու ուժեղները
Սթրեսային իրավիճակներում՝
ՈՒԺԵՂԸ՝
1. Ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է զորացնող Աստծո և Նրա Խոսքի վրա:
2. Օգնության կարիք ունեցող հոգու (հոգիների) վրա (որքան վատ է նա և ինչպես նրան օգնել)
3. Տալիս է իր մեջ տեղ Աստծուն գործելու համար
4. Ստանում է զորություն Աստծուց ստիպելու կատաղի դիմադրող հոգուն (զգացմունքներ, ցանկություններ, հույզեր, մտքեր, կամք) և մարմնին անել այն, ինչ անհրաժեշտ է Աստծո կամքում, այլ ոչ թե այն, ինչ ինքը կարող է կամ մոլեգին ցանկանում է:
ԹՈՒՅԼԸ՝
1. Կենտրոնացած է իր վրա (որքան դժվար է իր համար հիմա և ընդհանրապես, որքա՜ն վատ է Իր մոտ ամեն ինչ)
2. Կենտրոնացած է իր խնդրի վրա:
3. Տալիս է տեղ գործողության համար… այո՛, այո՛, սատանային:
4. Ստանում է ամբողջական կործանում իր մեջ և իր շուրջը՝ բարոյական վնասվածքներ, մտային, մարմնական, կոտրում և ոչնչացնում է ամենը, ինչ ընկնում է ձեռքի տակ: Եվ ավարտում է ողբերգական:
Լինել ուժեղ կամ թույլ ընտրություն է: Այն պարգև չէ, ընդունակություններ չէ: Այն անհաջողություն չէ: Այն բնավորության որակ չէ:
Այն միայն ու միայն ճիշտ կատարած ընտրություն է և ձեր ցանկությունն ու պատրաստակամությունը հետևելու այդ ընտրությանը: Ձեր վերածնված հոգով, Ավետարանի նկատմամբ հավատքով ստիպե՛ք մարմին ու հոգուն անել այն, ինչ ուզում է Աստված:
Դրա համար զորություն կտա Աստված:
Անդրեյ Վորոնցով