Սրտի գանձերը. Մարգարեթ Մենինգ Շուլ
Մի քանի տարի առաջ ես այցելեցի Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքի Քարնեգիի գրադարան: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն Քարնեգի-Մելլոնի համալսարանին կամ Քարնեգիի գրադարաններից մեկին, որոնք տարածված են ամբողջ Միացյալ Նահանգներով, դաժանագին փորձառություն է թափառել գրքերի, երաժշտության և տեղեկատու նյութերով լի այդ բարձրադիր գրադարակների միջով. հսկայական ռեսուրսները, շատ ավելին, քան ես երբևէ կարող էի օգտագործել, մեծապես օգնել են ինձ իմ հետազոտական աշխատանքները գրելիս:
Այն ժամանակ ես չափազանց զբաղված էի իմ ուսումնասիրություններով, որպեսզի օգտվեի այս հիանալի գրադարանում ինձ հասանելի բոլոր ռեսուրսներից: Ես չէի մտածում գրադարանի ստեղծման պատմության մասին կամ թե ինչպիսի ջանասիրություն է պահանջվել գրադարանի գաղափարի նմանատիպ իրագործումն ու կյանքի կոչումը: Քարնեգինը՝ ԱՄՆ ներգաղթած շոտլանդացին, ներկայացնում է աղքատի հարստանալու դասական հեքիաթը, որն ամերիկյան երազանքի արտացոլումն է: Հնարամիտ, խորաթափանց և տեսլականով, առանց որևէ կրթության Քարնեգինը դարձավ տասնիններորդ դարի վերջի՝ «Ոսկեզօծ դարաշրջան»-ի Ամերիկայի ամենահարուստ մարդը: Ղեկավարելով արդյունաբերական հեղափոխությունից հետո առաջ եկած զարգացման ալիքը՝ Քարնեգինը դարձավ արդյունաբերության, նախ՝ երկաթուղիների, ապա նաև պողպատի «արքան»:
Բայց Քարնեգիի գործունեությունը երկակի էր: Մինչ նա հարստություն էր դիզում, նրա աշխատողները կոպեկներ էին վաստակում տանջվելով։ Այս ժամանակաշրջանը նկարագրվում է որպես «ամերիկյան աշխատանքային պատմության ամենամութ գլուխներից մեկը»: Նա գուցե ավելի քիչ անողոք էր, քան իր արդյունաբերության որոշ ժամանակակիցներ, բայց Քարնեգինը դաժան էր իր պահանջների մեջ՝ երկար աշխատաժամանակ՝ քիչ աշխատավարձի դիմաց:
Ես սկսեցի ուշադրություն դարձնել Քարնեգիի կյանքին ու ժառանգությանը, քանի որ նա այսօր ոգեշնչման աղբյուր է հանդիսանում աշխարհի երկու ամենահարուստ մարդկանց համար, ովքեր բարեգործական շարժում սկսեցին՝ համակարգված կերպով բաշխելով իրենց փողերը: Այս երկու տղամարդիկ Բիլ Գեյթսն ու Ուորեն Բաֆեթն են: Գեյթսը և Բաֆեթը հաճախակի են մեջբերում Քարնեգիից. «Մարդը, ով հարուստ է մահանում, խայտառակվում է մահվանից հետո... Եվ բացի այդ դա ապաստան է դառնում ինքնաքննադատության համար»:
Գուցե Քարնեգիի ինքնաքննության մի մասը բխում էր այն եղանակից, որով նա վաստակում էր իր փողերը՝ ծանր աշխատունակության հաշվին ձեռք բերել արդյունավետություն ու շահույթ: Այնուամենայնիվ, աշխարհի ամենահարուստ մարդը կարծում էր, որ հասարակությունից ստացված փողերը պետք է վերադարձվեն հասարակությանը: Քարնեգիի բարեգործության օրինակով՝ Բաֆեթն ու Գեյթսը խրախուսում են այլ հարուստ անհատների, որ նույն կերպ վարվեն իրենց հարստությունների հետ:
Կապիտալիզմը կապիտալը բազմապատկելու և առաջ տանելու մասին է: Բայց ի՞նչ է պետք անել հսկայական շահույթով: Չնայած իր այսպիսի ժառանգությանը՝ Էնդրյու Քարնեգիի օրինակը առաջարկում է ինտրիգային հետևյալ տարբերակը: Հարստության արտադրությունը պետք է ներառի սոցիալական կապիտալ։ Այսինքն՝ ֆինանսական մեծ ձեռքբերումները կարող են ուղեկցվել հասարակության և հանրային բարիքի համար մեծ ձեռքբերումներով: Հարստությունը կարող է շահույթ կուտակել ոչ միայն անհատների, այլ համայնքների, քաղաքների, տարածաշրջանների, ամբողջ աշխարհի համար: Ինչպես որ Աբրահամն օրհնվեց՝ օրհնություն պատճառ լինելով, այնպես էլ մենք՝ հարուստներս, կարող ենք թույլ տալ, որ բարեգործությունը մեզ առաջնորդի ուրիշների համար օրհնություն լինելու հարցում: Ինչպիսին էլ լինի հարստությունը՝ ժամանակ, գանձ, թե տաղանդ, դրանք կարող են օգտագործվել այնպիսի շահույթի համար, որն ավելին է, քան պարզապես անհատական կապիտալի շահույթը:
Նրանք, ովքեր ցանկանում են հետևել Հիսուսին, ունեն հարստությունը նույն կերպ դիտելու հզոր դրդապատճառ, և այս հարցի վերաբերյալ Նրա պատվիրանները բոլորի համար են, այլ ոչ թե առանձին խմբի: Հիսուսն Իր հետևորդներին հանձնարարեց «գնալ և վաճառել ձեր ունեցվածքը և բարեգործություն անել. Ինքներդ ձեզ համար պատրաստեք չհնացող դրամապանակներ՝ անսպառ գանձ, որտեղ ոչ մի գող չի մոտենում և ցեց չի ոչնչացնում»: Սա նշանակում է, ինչպես նշում է Ղուկասի Ավետարանը մեկնողներից մեկը, որ «ունեցվածքն ինքնին ոչ լավն է և ոչ վատը. դրանք ծախսելու անհրաժեշտության աստիճանն է որոշում դրանց նշանակությունը»:
Այլ կերպ ասած՝ հարստությունը շահույթ է ստեղծում, բայց հարստության ո՞ր տեսակն ենք կամենում ստեղծել, մեր որոշումն է: Գրված է. «Որտեղ քո գանձն է, այնտեղ կլինի նաև քո սիրտը»:
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը