Սուրբ Հոգին զորացնում է մեզ. Ռիկ Ռեններ
Աստվածաշնչում գրված է այն մասին, որ Սուրբ Հոգին «ամրացնում է» մեզ մեր տկարության մեջ:
Հունարենում դա նշանակում է, որ Նա բառացիորեն Իր վրա պատասխանատվություն է վերցնում մեր տկարության համար, որպեսզի ոչնչացնի մեր առջև դրված արգելքները:
Սուրբ Հոգին ցանկանում է մեզ հետ կիսել մեր բեռը` ազատելով մեր ճանապարհը բոլոր արգելքներից:
«Ամրացնել» բառը շատ կարևոր է, այն ցույց է տալիս իսկական ընկերության ու համագործակցության գաղափարը:
Այն ցույց է տալիս որոշակի խնդրի շուրջ աշխատող երկու անհատների կերպարները:
Դուք միայնակ չեք այս պայքարում, բարեկամնեʹր, Սուրբ Հոգին ձեզ հետ է: Մտածեք այսօր այս մասին: