«Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք»  (Հռովմեացիս 12.18)։

Լավագույն հմտություններից մեկը, որը մարդ ձեռք է բերում Քրիստոսի հետ քայլելիս, «բարդ» մարդկանց սիրելն է:

Հիսուսը, երբ հանդիպեց «բարդ» մարդկանց, ընդգծեց հետևյալ չորս կարևոր առանձնահատկությունները.

Գիտակցե՛ք, որ չեք կարող բոլորի հավանությանն արժանանալ:

Նույնիսկ Աստված չի կարող դա անել: Հիսուսն ուղիղ էր արտահայտվում փարիսեցիներ կոչվող հոգևոր առաջնորդների խմբի հետ խոսելիս: Նա ասաց նրանց. «Ինչո՞ւ էք փորձում ինձ, կեղծաւորներ» (Մատթեոս 22.18): Հիսուսը հրաժարվեց ձևացնել: Դուք նույնպես կարող եք այդպես վարվել:

Սովորեք «ո՛չ» ասել անիրատեսական սպասումներին:

Աստվածաշունչն ասում է, որ դուք նմանվում եք Հիսուսին, երբ «սիրով եք ասում ճշմարտությունը» (Եփեսացիս 4.15): Լավ է մերժել՝ասելով «ո՛չ», պարզապես դա սիրով արե՛ք:

Երբեք վատը նույն կերպ մի՛փոխհատուցեք:

Դա միայն իջեցնում է ձեզ նրանց մակարդակին: Հիսուսն ասաց. «Լսել էք՝ որ ասուեցաւ Աչքի տեղ աչք, եւ ատամի տեղ ատամ։ Բայց ես ասում եմ ձեզ. Չարին հակառակ մի կենաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու»(Մատթեոս 5.38-39):

Աղոթե՛ք նրանց համար:

Հիսուսի պատվիրանները պարզից էլ պարզ են. «Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին. Եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար» (Մատթեոս 5.44): Աղոթե՛ք «բարդ» մարդկանց համար, ապա վստահ եղե՛ք, որ Աստված կխոսի նրանց սրտի հետ:

Դուք կարող եք ամեն օր հաղորդակցվել «բարդ» մարդկանց հետ: Եվ դուք հաճախակի գուցե գայթակղվեք՝ նրանց համապատասխան բացասական կերպով արձագանքելու համար: Փոխարենը՝ փորձե՛ք սիրել նրանց վերոնշյալ չորս կերպերով: Դուք կտեսնեք, որ ձեր հարաբերություններն նրանց հետ այս կերպ ամրապնդվում են, և ձեր բնավորությունն ավելի է նմանվում Հիսուսին:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.