Շոուի մասնակիցը, ով 37 տարի բանտում է գտնվել չգործած արարքի համար, խոսում է աղոթքի և երգեցողության զորության մասին
«Ամերիկյան Got Talent»-ի մասնակիցներից մեկը խոսել է այն մասին, թե ինչպես աղոթքն ու երգն օգնեցին իրեն գոյատևել 37 տարվա ազատազրկման ընթացքում այն հանցանքի համար, որը նա չէր կատարել:
59-ամյա Արչի Ուիլյամսն իր ելույթի ժամանակ պատմել է ամերիկյան շոուի միլիոնավոր հեռուստադիտողներին այն մասին, թե ինչպես է գրեթե 40 տարի անցկացրել բանտարկության մեջ Ամերիկայի՝ Անգոլա նահանգի ամենավտանգավոր բանտերից մեկում: Երգչի խոսքով՝ երաժշտությունն ու հավատը նրան օգնել են գոյատևել և չհանձնվել այդ ողջ ընթացքում, հայտնում է invictory.com-ը՝ հղում անելով The Christian Post-ին:
Ինչպես բացատրել է Ուիլյամսը, նրան ձերբակալել են 22 տարեկանում բռնաբարության մեղադրանքով և դատապարտել ցմահ բանտարկության՝ չնայած իր մեղքի ապացույցների բացակայությանը:
«Ես չէի կարողանում հավատալ, որ դա իսկապես տեղի է ունենում ինձ հետ», - հիշում է նա: «Ես գիտեի, որ ես անմեղ եմ»: Ես ոչ մի հանցագործություն չէի կատարել: Բայց, քանի որ ես աղքատ էի, ես փող չունեի Լուիզիանայի նահանգի դեմ պայքարելու համար»:
Ուիլյամսը հավելել է, որ իրեն արդարացրել են այն բանից հետո, երբ մի կազմակերպություն ստանձնել է իր գործի ուսումնասիրությունը և հաջողվել: 2019-ին փաստաբանները մատնահետքերի սկանավորման և ԴՆԹ-ի վերլուծության միջոցով գտան իսկական հանցագործին:
Հեռուստատեսային շոուի դատավորներից մեկը՝ Սայմոն Քոուելը, այս ելույթն անվանել է շոուի պատմության մեջ «ամենակարևոր» ելույթը։
Թարգմանեց Անուշ Վարդումյանը