Սեպտեմբերի 4-ին Հայաստանում նշվում է փրկարարների օրը։ Այն պաշտոնապես ընդունվել է 2008 թ․ Կառավարության որոշումով։ Փրկարարի մասնագիտությունն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է՝ կոչված արձագանքելու ցանկացած աղետի, կանխելու մարդկային կյանքի կործանումը։

Մարդու հոգու փրկության միակ ու անփոխարինելի Փրկիչը Հիսուս Քրիստոսն է։ Աստվածաշունչն ասում է․

«Ահա Աստուած է իմ փրկութիւնը. ես յոյս ունիմ եւ չեմ վախենալ. որովհետեւ իմ զօրութիւնն ու գովասանքը Տէր Եհովան է, եւ նա ինձ փրկութիւն եղաւ»/Եսայիա 12.2/։

Ինչպիսի՜ հիանալի, հուսադրող խոսքեր։ Աստված է մեր Փրկիչը, չկա ուրիշ ոչ մի ճանապարհ, ճշմարտություն, քանի որ գրված է՝ «Հիսուսն է ճանապարհը, կյանքը և ճշմարտությունը»։

2 Տիմոթեոս 1.7. «Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան»։

Մենք պետք է մեր հույսը միայն դնենք կենդանի Աստծո վրա, որպեսզի չվախենանք և գեթ մի պահ չսասանվենք։

Սաղմոս 121.7-8. Տէրը կպահպանէ քեզ ամեն չարից, նա կպահպանէ քո անձը, Տէրը կպահպանէ քո դուրս գալն ու մտնելը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան»։

Հ․Գ․ Սրտանց շնորհավորում ենք մեր Փրկարարներին՝ իրենց անձնվեր, բարեխիղճ ու նվիրյալ ծառայության համար։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.