Ս․թ․ նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնային խորհուրդը երկրորդ և միանգամից երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենսդրական նախագիծը, որն արգելում է «Child-Free» մնալու, երեխաներ չունենալու գիտակից որոշման պրոպագանդան։

Օրինագիծը նախատեսում է, որ այս կերպ պաշտպանություն կսահմանվի համացանցում, լրատվամիջոցներում, ֆիլմերում և գովազդներում երեխաներից հրաժարվելը խթանող տեղեկատվության տարածումից։ Բացառություն է կազմելու վանական կյանքի, նաև կուսակրոնության մասին տեղեկատվության տարածումը։

Օրենքը խախտելու դեպքում տուգանք է նախատեսված՝ մինչև 5 միլիոն ռուբլու չափով։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով նախաձեռնությունը, կոչ է արել հրաժարվել այն ամենից, ինչը նվազեցնում է ծնելիությունը երկրում:

Աղբյուրը՝ https://ria.ru/20241120/sovfed-1984768611.html

Հ․Գ․ Հիշեցնենք, որ «Child-Free»-ն կամավոր անզավակությունն է կամ երեխաներ չունենալու գիտակից ցանկությունը։ Մինչդեռ Աստվածաշունչը հորդորում է․«Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց.  աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան» (Ծննդոց 1․28)։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.