Որտեղի՞ց գիտես, որ Աստված գոյություն ունի: Որտեղի՞ց գիտես, որ Աստված սիրում է քեզ: Որտեղի՞ց գիտես, որ Աստված ներկա է, թե՝ բացակա: Այս հարցերը բխում են շատերի սրտից և ունեն նույնքան իրական պատասխաններ, որքան՝ քո կյանքի մաս կազմող բազում պահերը:

Տարիքս է, կարծում եմ, այն բանի պատճառը, որ ես մեծանալով՝ ավելի ու ավելի եմ ընկնում հիշողությունների գիրկը: Մեզանից շատերն անում են դա բնազդաբար, անցյալի հիշողություններից կառչած լինելով՝ գուցե հուսալով, որ հետադարձ հայացքը դեպ անցյալ, թույլ կտա մեզ տեսնել մեր կյանքի նպատակը:

Երբ ես ճանապարհորդում եմ Հնդկաստանով, նպատակ եմ հետապնդում ևս մեկ անգամ վերանայել իմ կյանքի ամենանշանակալի պահերը: Հիշելով անցյալի՝ անդառնալի, բայց չմոռացվող պահերը՝ ես ամեն անգամ հստակորեն լսում եմ Աստծո մեղմ ձայնը ներկայում: Եվ Աստված ասում է. «Ես այնտեղ էի, երբ դու, մահճակալի վրա պառկած, մտածում էիր ինքնասպանություն գործելու մասին, Ես այնտեղ էի, երբ դու ընդամենն ինը տարեկան էիր, և մահացավ քո տատիկը, Ես այնտեղ էի, փորձում էի օգնել ամեն հնարավոր կերպով, անգամ՝ գերեզմանաքարը տեղադրելիս, որպեսզի այդ ամենը նպաստեր քո վերափոխմանն իր ժամանակին: Ես այնտեղ էի... Ես այնտեղ էի... Ես այնտեղ էի...

Ու հենց այսպիսի ցավոտ պահերին, ինչպիսիք են՝ ծնողներիդ ամուսնալուծությունը, երեխայիդ լույս աշխարհ գալը, սիրելիիդ մահը, Աստված որոշիչ նշան է քեզ տալիս: Կա պատճառ, որ դու այսքան վառ կերպով հիշում ես այդ պահերը: Իսկ մենք, ունենալով ընտրության հնարավորություն, կարող ենք լսել կամ անտեսել դա, չնայած ապարդյուն, քանզի Աստծո ձայնը հստակորեն հնչում է մեր հիշողություններում. «Ես այնտեղ էի»: Աստված եղել է մեր անցյալում: Աստված այստեղ է այսօր: Աստված լինելու է մեր ապագայում: Մենք ունենք Նրա այս խոստումը՝ Հիսուս Քրիստոսի մարմնի և արյան միջոցով:

Աստված գոյություն ունի, ինչպես կասեր Կ.Ս. Լյուիս-ն՝ «հավերժական» բառերի հիանալի նկարագրությամբ: Եվ սաղմոսերգուն, որ գրում է, ժամանակին ամուր ոտքերով տնկված լինելու, եւ ձեռքերը դեպի հավերժություն պարզած լինելու մասին, գեղեցիկ ներկայացնում է. « Դու՛ ես Աստված, հավիտյանս հավիտենից»։

Աստված կարող է տարբեր կերպերով մեղմորեն ակնարկել Իր ներկայությունը մեր ցավի մեջ՝ այդ անտանելի պահին մեզ մխիթարելու համար: Ժամանակի ընթացքում, բախվելով այդպիսի ցավալի դեպքերի, մեր վիշտը մեղմանում է այն առեղծվածային գեղեցկությամբ, որ կա Մեկը, ով լալիս է մեզ հետ, ով լալիս է՝ արտասվելով: Ղազարոսի գերեզմանի մոտ Հիսուսը Մարիամին առաջարկեց հայացք գցել Աստծո՝ ներկայիս սիրո վրա՝ շատ լավ իմանալով թե՛ Մարիամի եւ թե՛ Ղազարոսի գալիք ապագայի մասին: Քրիստոսն Աստծո կենդանի խոստումն է. «Ես այն ժամանակ քեզ հետ էի: Ես հիմա էլ այստեղ եմ՝ քեզ հետ: Ես սիրում եմ քեզ։ Ես քեզ սիրում եմ...»:

Ուիլյամ Շեքսպիրը մի անգամ ասել է. «Փոխադարձ սերը լավ է, բայց առանց ակնկալիքի տրվածն՝ ավելի լավ»: Որտեղի՞ց գիտես, որ Աստված սիրում է քեզ: Մինչ ես եւ դու այս հարցի պատասխանի որոնումներում ենք, Քրիստոսը գործում է մեզ համար՝ մեր հանդեպ ունեցած Իր սերը խաչի միջոցով ապացուցելով. «Սեր, որ փնտրում է կորածին մարդկային մարմնում: Հենց սա է այն զոհաբերությունը, որ հանդիսանում է սիրո՝ բոլոր ժամանակների ամենամեծ ցուցիչը»:

Հեղինակ Ռավի Զախարիաս՝ «Ռավի Զախարիաս միջազգային հովվական ծառայության» կազմակերպության հիմնադիր-նախագահ
Աղբյուրը՝ rzim.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.