Պուտինն արգելել է ԼԳԲՏ քարոզչությունն երկրում
Պուտինը ստորագրել է ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունն արգելող օրենքների փաթեթ, հաղորդում է armeniatoday-ը։
Ըստ օրենքի` արգելվում է ոչ ավանդական սեռական հարաբերություններ, նախասիրություններ և սեռափոխություն քարոզող նյութերով ֆիլմերի վարձույթի վկայականի տրամադրումը: Արգելվում են ոչ ավանդական սեռական հարաբերությունների, նախասիրությունների ցուցադրմամբ և քարոզչությամբ գովազդներն ու հրապարակումները, ինչպես նաև ԼԳԲՏ քարոզչության արգելքի տակ կհայտնվեն նաև գրքերը, ֆիլմերն և տեսալսողական ծառայությունները:
Նախատեսվում է նաև պատասխանատվության ենթարկել` նշված հոդվածների համաձայն.
1. Պատասխանատվություն մանկապղծության քարոզչության համար (տուգանք քաղաքացիների համար՝ մինչև 800 հազար ռուբլի, կազմակերպությունների համար ՝ մինչև 10 միլիոն, իսկ օտարերկրացիների համար՝ նաև վտարում)։
2. Պատասխանատվություն անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների, նախասիրությունների նկարագրության կամ պատկերի տարածման համար (տուգանք քաղաքացիների համար ՝ մինչև 200 հազար ռուբլի, կազմակերպությունների համար ՝ մինչև 4 միլիոն, իսկ օտարերկրացիների համար ՝ նաև արտաքսում)։
3. Ոչ ավանդական սեռական հարաբերությունների,նախասիրությունների ցանկացած քարոզչության արգելք, ոչ միայն անչափահասների շրջանում (և տուգանքները քաղաքացիների համար ավելանում են 100 հազարից մինչև 400 հազար ռուբլի, իսկ կազմակերպությունների համար ՝ 1 միլիոնից մինչև 5 միլիոն)։