Ինչ ենք մենք անում, երբ տարածում ենք խաղաղություն

«Խաղաղարար լինելու աղոթքն» այն պաշտամունքային քայլերից մեկն է, կարծում եմ, որ կարող է բերել փոփոխություն, երբ մենք միաբանվում ենք երկրպագությամբ՝ միմյանց վրա ձեռք դնելու աղոթքների միջոցով: Եթե մարդիկ վախենում են դիպչել միմյանց մեր օրերում, ակնհայտորեն գրկախառնությունները և ձեռքսեղմումները կբացառվեն այս պարագայում: Միգուցե մենք փորձենք բարևել թեթև արմնկային հպումով կամ գուցե՝ գլուխ խոնարհելով՝ որպես հարգանքի նշան Քրիստոսով մեր հավատակիցներին եւ այլ անձանց: Ինչպե՞ս ենք մենք կիսելու խաղաղությունը:

Այս պաշտամունքային խափանումներն առիթ են հիշելու, թե ինչու ենք մենք անում այս գործողությունները, և ինչ նշանակություն ունեն դրանք և դրանց իրականացումը: Ի՞նչ ենք մենք անում, երբ մենք խաղաղություն ենք կիսում միմյանց հետ: Ահա թե ինչ է գրել Թեոդորը՝ Մոփսեստիայի եպիսկոպոսը, իր մկրտական ուղերձում մ.թ.ա. 428-ին.

Մեզանից յուրաքանչյուրը Խաղաղության համբույրը տալիս է իր կողքին գտնվող անձին, և այսպիսով, ըստ էության, այն տալիս է ամբողջ ժողովրդին, որովհետև այս գործողությունն հաստատումն է այն բանի, որ մենք բոլորս դարձել ենք մեկ Տիրոջ՝ Քրիստոսի մարմնում։ Այնպես որ, պետք է պահպանել միմյանց հետ այն ներդաշնակությունն, որն առկա է մարմնի բոլոր անդամների մեջ՝ միմյանց հավասարապես սիրելով, աջակցելով և օգնելով, համայնքի անհատական կարիքները հոգալով, մխիթարելով միմյանց վշտերի մեջ և կիսելով միմյանց ուրախությունները։

Խաղաղությունը կոչված է արտացոլելու Մարմնի միասնությունն, որն արտահայտվում է ոչ միայն կիրակի առավոտյան ցուցաբերված մեկ ժեստով, այլ շարունակական փոխադարձ սիրով և աջակցությամբ, միմյանց հետ համերաշխության պահպանմամբ՝ որպես մեկ Մարմին:

Այս միասնությունը շատ ավելի հեշտ է պատկերացնել և հիշել, երբ կիրակի առավոտյան մենք միաբանվում ենք: Երբ ես տեսնում եմ ձեզ և հպվում եմ ձեր ձեռքին, ես հիշում եմ, որ ես պատկանում եմ ձեզ, և դուք պատկանում եք ինձ, և որ մեր կյանքերը կապված են միմյանց: Բայց կորոնավիրուսի և ցանկացած այլ նմանատիպ ժամանակներում, երբ մենք ֆիզիկապես հեռու ենք միմյանցից, շատ ավելի դժվար է այս միասնությունը պահել մեր մտքերում և սրտերում:

Պողոսի նամակների սքանչություններից մեկը՝ նրա խորը ջերմությունն ու կապի զգացողությունն էր քրիստոնյաների նկատմամբ, որոնցից նա ֆիզիկապես հեռու էր.

«Վասնզի Աստուած ինձ վկայ է, թէ ինչպէս ձեր ամենիդ փափաքում եմ Յիսուս Քրիստոսի գութովը» (Փիլիպ. 1.8)։

«Իմ որդեակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցաւով, մինչեւ որ Քրիստոսը կերպարանուի ձեզանում» (Գաղ. 4.19)։

Առկա հնարավորություններից մեկը մեր այս ժամանակների համար, երբ մենք չենք կարող ֆիզիկապես կիսել Խաղաղությունը միմյանց հետ, աղոթքի միջոցով մեր խորքային միասնության և միմյանց հետ կապի մասին ավելի խորը գիտակցության զարգացումն է՝ որպես Քրիստոսի Մարմին:

Հեղինակ՝ Բեն Սթերկն
Աղբյուրը՝ churchleaders.com

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.