Պահենք մեր կենդանի հավատքը այս դժվար օրերին
Այս պայմաններում, երբ եկեղեցին դեռ չի կարողանում մեկտեղ հավաքվել, երբ քարոզները և ուսուցումները միայն օնլայն են, երբ կա կենդանի հաղորդակցության պակաս, դժվար է անցնել ընթացքը։
Սակայն հորդորում եմ բոլորիս, որ չնայելով ոչ մի բանի, պահենք մեր կենդանի հավատքը, միմյանց հետ շփումը, հավատարիմ մնանք երկնային տեսիլքին, հարատևենք աղոթքների և Խոսքի մեջ, ինչով կարող ենք շարունակենք մասնակից լինել եկեղեցու գործին և ջերմ սիրով երկրպագենք Աստծուն մեր սրտերում։
Ամեն դժվարություն և նեղություն ունի սկիզբ ու վերջ։ Այս ընթացքն էլ մի օր կավարտվի, և մենք կկարողանանք մեկտեղ հավաքվել և միաբան պաշտել մեր սիրելի Տեր Հիսուսին։
Իսկ առայժմ հետևենք եկեղեցու օնլայն ծառայություններին, քաջալերենք միմյանց հավատքի խոսքով և աղոթենք քույր-եղբայրների համար, ովքեր անցնում են դժվար ընթացքներով։
Տերը օրհնի և պահի ձեզ, Իր շնորհքով և ողորմությամբ պսակի ձեզ, Իր բարիքներով լցնի ձեր կյանքը։
Արմեն Լուսյան