Եվ Տերն ասաց.«Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա Սատանան ցանկացավ ձեզ ցորենի նման մաղել, բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի: Ղուկ. 22.31-32

Սատանայի ամենազորավոր հարձակման կենտրոնը մեր հավատքն է: Ուրիշ որեւէ զենք չի կարող թափանցել մեր էության խորքը, որքան հավատքի վրա հարձակված նետերը, որոնք հաստատում են իրենց մահացու լինելը, եթե իրենցից ավելի ուժեղ դիմադրության չհանդիպեն:

Այդ մահացու նետերից ամենազորավորը հուսահատությունն է: Եթե թույլ չտանք, որ այն տեղ գտնի մեր մեջ, այլ գործածենք Աստծո վախը իբրեւ զենք նրան դիմադրելու համար, մեր հավատքը պիտի փորձվի եւ պիտի հաղթի Սատանայի հարձակումներին: Հավատքը պե՛տք է փորձվի:

Հուսահատությունը կամ երեւութապես լքված լինելու զգացումը յոթ անգամ զորավոր կերպով վառված այն հնոցն է, որի մեջ նետվում է հավատքը: Երանի նրան, որ այս հնոցից դուրս է գալիս անվնաս: Ճ.Հ.ՍԲԸՐՃԸՆ

Պողոս առաքյալն ասաց. «Հավատքը պահեցի», բայց նա կորցրեց իր գլուխը: Կտրեցին նրա գլուխը, սակայն չկարողացան հասնել նրա հավատքին: Հեթանոսների այս մեծ առաքյալը ուրախանում էր երեք բաներով.

Առաջին – Բարի պատերազմը, որի համար մարտնչել էր:

Երկրորդ – Գործը, որ գլուխ էր հանել:

Երրորդ – Պահել էր իր հավատքը:

Ի՞նչ արժեք էր ներկայացնում մնացածը այլեւս:

Մենք էլ պետք է ունենանք միեւնույն հավատքը՝ նույն պսակին արժանանալու համար:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.