Փչիր իմ պարտեզում
Փչի՛ր իմ պարտեզում, որպեսզի նրա բուրմունքը սփռվի: Երգ Երգոց 4.16
Այս գլխում հիշված որոշ բուրմունքներ միեւնույն ժամանակ շատ նշանավոր եւ իմաստալից են: Հալվեն դառը համ ունի, բայց խորհրդանշում է այն բաները, որոնք քաղցրացնում են կյանքի դառն ու քաղցր բաները, որոնց համն ու իմաստը միմիայն փորձառուները գիտեն:
Զմուռսը օգտագործվում է մեռելներին զմռսելու համար, այն կապ ուներ մահվան իմաստի եւ նույն ինքը՝ մահվան հետ:
Հետո կա կնդրուկը, որի հոտը զգալու համար պետք է այն այրել: Նրա փոշին այրելով անուշ բույր է տարածվում: Այն խորհրդանշում է սրտի քաղցրությունը, որ տառապանքների կրակներով անցնելուց հետո, փառաբանության, գոհության եւ աղոթքի բուրմունքն է բարձրացնում առ Աստված եւ այդ հոտը տարածում է իր շուրջը:
Սիրելիներ, արդյոք մենք է՞լ փորձություններով, տառապանքներով ու վշտերով անցնելով կամ դրանցից հետո փառաբանության, հեզության, համբերության եւ օրհնության անուշաբույր բուրմունքներ ենք տարածում մեր շուրջը:
«Վտակներ անապատի մեջ» գրքից