Ուրախության մասին. Գարի Ուիլքերսոն
«Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք»: Փիլիպեցիս 4.4
Փիլիպեցիներին ուղղված այս նամակում Պողոսը՝ խաչի այս հաստատակամ մարտիկը, ով անցել էր բազում դժվարությունների միջով, դիմում էր իր սիրելի հավատացյալներին. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես ուզում եմ, որ դուք կարողանաք ուրախանալ Տիրոջմով այնպես, ինչպես ես եմ ուրախանում»:
Իր օրինակով Պողոսը ցույց տվեց, որ ինքը գիտի, թե ինչպես է հնարավոր հաղթահարել ցանկացած հանգամանք, որովհետև բացահայտել էր Տիրոջը վստահելու գաղտնիքը՝ ուրախանալն անկախ իրավիճակներից:
Հետաքրքիրն այն է, որ Պողոսը այս մասին գրում է Հռոմի բանտից: Այն ավելի շուտ հիշեցնում էր զնդան, քարանձավ՝ այնքան խոնավ, որ հատակին հավաքվում էր ջրի մեծ պաշար, որը ծածկում էր Պողոսի դեմքն ու մարմինը, երբ նա քնում էր: Նման սարսափելի պայմանները կարող էին նրան զայրացնել, բայց Սուրբ Հոգին մեղմ գործում էր նրա բնավորության հետ, ինչը նրան ստիպում էր շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր իրավիճակի մեջ: Նույնիսկ երբ նրա շուրջը մարտեր էին ծավալվում, նա ուրախանում էր իր Տիրոջ բարությամբ:
Արդյո՞ք ձեր աշխատանքը լարված միջավայրում է ՝ տարբեր բնավորություններ ունեցող մարդկանց շրջանում: Գուցե ձեր ընտանեկան կարգավիճակը դժվարությունների մեջ է՝ լի բախումներով և զայրույթով կամ ձեր հարևանությունը խառնաշփոթի մեջ է: Պողոսը պատվիրում է մեզ՝ ինչպես արձագանքել այս տեսակ իրավիճակներին, որոնք մենք ինքներս չենք կարող շտկել. նա վստահորեն պատվիրում է իր ուղերձում. «Ուրախ եղե՛ք: Ձեր սիրտը պահե՛ք Տիրոջ վրա և ուրախ եղե՛ք»:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը