Որովհետև սիրում եմ...
Վերջերս կարդացի պատմություն մի կնոջ մասին, ով երկար տարիներ ապրել էր դաժան ու կոպիտ ամուսնու հետ: Ամեն օր ամուսինը նրան թողել էր գործերի ցուցակ, որոնք պետք է կատարված լինեին մինչ երեկո, երբ նա կվերադառնար աշխատանքից:
«Մաքրել բակը, ցախը դասավորել շարքով, պատուհանները լվանալ...»: Եթե կինը չէր հասցնում կատարել բոլոր առաջադրանքները, նա կատաղում էր: Սակայն եթե անգամ նա կատարեր բոլոր առաջադրանքները, ամուսինը երբեք գոհ չէր և որևէ թերություն գտնում էր կատարածի մեջ:
Երբ ամուսինը մահացավ, կինն ամուսնացավ երկրորդ անգամ մի տղամարդու հետ, ով նրան վերաբերվում էր յուրահատուկ քնքշությամբ ու սիրով:
Մի օր, երբ կինը դասավորում էր հին թղթերով լի արկղը, գտավ առաջին ամուսնու ցուցակներից մեկը: Նա ուշադիր նայեց դրան, և հանկարծ ուրախության արցունքները կաթեցին թղթի վրա:
-Ես առաջվա պես այս բոլորն անում եմ հիմա էլ, սակայն ոչ ոք ինձ չի հրամայում: Ես սա անում եմ, քանի որ սիրում եմ նրան:
Սրանում է կայանում Նոր Կտակարանի անկրկնելի հրաշքը: Նրա ծառաները ջանում են ո՛չ նրա համար, որ ընկնեն երկինք: Նրանք ջանում են, քանի որ կընկնեն երկինք: Ինքնագոհության ու վախի փոխարեն` ուրախություն ու գոհություն:
Հատված «Երկնային օվացիաներ» գրքից
Ներկայացրեց Աննա Հովհաննիսյանը