Որ առողջ լինես ու հաջողակ. Ռեյնհարդ Բոնկե
Հաճախ մենք մեր լավ առողջությունն ընդունում ենք որպես տրված մի բան, մինչև որ ինչ-որ բան սկսում է մեզ վախեցնել: Ցավոք, ներկայումս շատերն են տառապում հիվանդությունների պատճառով, սակայն դա երբեք չի եղել Աստծո միտքը: Հիսուս Քրիստոսի Ավետարանն Աստծո առողջապահական ազգային պլանն է ամեն ժողովրդի համար երկրի վրա, և Աստվածաշունչը առաջնորդում է դեպի այն:
Ինչ-որ մեկն ասել է, որ Աստված ցանկացել է, որպեսզի մեր մարմինները պահպանվեն լավ վիճակում մեր ո՜ղջ կյանքի ընթացքում: Աստվածաշնչի առաջին թերթում ասվում է.«Եվ Աստված տեսավ բոլորն ինչ-որ արել էր, և ահա շատ բարի էր» (Ծննդոց 1.31): Վերջին թերթն ասում է.«…և մահն այլևս չի լինի, ո՛չ սուգ, և ո՛չ աղաղակ, և ո՛չ ցավ այլևս չի լինի» (Հայտնություն 21.4):
Ամեն բան սկսվեց շատ լավ, և ամեն ինչ կավարտվի նույն ձևով: Աստծո պլանը Ձեզ համար հենց սկզբից սա էր.
«Որպեսզի առողջ լինես ու հաջողակ, ինչպես հաջողակ ու առողջ է քո հոգին» (Գ Հովհաննես 1.2):
Աստծո լավ աշխարհում հիվանդությունները մոլախոտեր են /որոմ/՝ աճող ցորենի մեջ: Բայց չսխալվե՛ք. Աստված չէ տնկել մոլախոտերը: «Դա թշնամին է արել» (Մատթեոս 13.28):
Աստված ուղարկեց Հիսուսին, Ով «ման եկաւ բարի անելով եւ սատանայիցը բոլոր հարստահարուածներին բժշկելով. Որովհետեւ Աստուած նորա հետ էր» (Գործք. առ. 10.38): Դա Արարչի բողոքն էր ընդդեմ սատանայի սաբոտաժի՝ Իր աշխատանքի նկատմամբ. «Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ. Ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան» (Հովհաննես 10.10):
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը