Օկլահոմայից մի մարդը գտնում է 1946 թ Աստվածաշունչ իր բակում և այն վերադարձնում Գրքի տիրոջ ընտանիքին
Նախորդ շաբաթ Նիկոմայի պուրակից Թերի Ուորդը պատահաբար գտնում է մի Աստվածաշունչ իր ծաղկանոցում:
Ամբողջ գիշեր անձրև տեղալուց հետո Ուորդը նկատել է «Փիրլ Ուիլյամս» անունը և 1946 թ. գրվածքը: Նա կապ է հաստատում քաղաքապետարանի հետ` փորձելով գտնել տիրոջը, բայց նմանատիպ անունով որևէ մեկը քաղաքում բնակվողների ցուցակում չի լինում:
Ուորդը դիմում է տեղի ոստիկանության օգնությանը, և այդ ժամանակ նրանք գտնում են Դել Սիթիում նշված մի հասցե:
«Ես կապվեցի Դելի Սիթիի ոստիկանության բաժանմունքի հետ, և բարեբախտաբար, Աստվածաշնչի տիրոջ որդին դեռ ապրում էր այդ հասցեում»:
Ուիլյամսի դուստրը՝ Լիզա Բենեթը, ուրախացավ՝ տեսնելով մորից այդ հիշատակը, մանավանդ որ նա վերջերս էր կորցրել նրան:
Եվ Բենեթը գտավ իր մոր նվիրական հուշերից մի քանիսը, որոնք տեղավորված էին Աստվածաշնչի մեջ:
«Իմ ծնողների հարսանիքի հրավերը Աստվածաշնչի մեջ էր», - ասաց Բենեթը: «Կային նաև տարբեր այլ իրեր, որոնք իր համար շատ կարևոր են եղել»:
Նա ավելացրեց, թե որքան շնորհակալ է Ուորդին Աստվածաշունչը վերադարձնելու համար:
«Իմ մայրը շատ թանկ է եղել ինձ համար, այնպես որ երբ կորցրի նրան, ես շատ բան կորցրի», - նշել է Բենեթը: «Նրա կյանքից փոքրիկ դետալներ գտնելը և պահելը օգնում են ինձ վերականգնել իմ սրտի այդ մեծ կորուստը»:
Լեյտենանտ Ուայսն ասաց. «Սա այն պատմությունն է, որը հաճելի է դարձնում ոստիկան լինելուս հանգամանքը։ Հաճելի է լինել քննիչ, ով կարող է գտնել ինչ-որ մեկի ընտանեկան Աստվածաշունչը և այն վերադարձնել նրանց»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ cbn.com