Ողջո՜ւյն, հավիտենությո՛ւն, ողջո՜ւյն, մա՛հ... Այս օրը պատմության մեջ
1666թ-ի այս օրը՝ դեկտեմբերի 22-ին, Հյու Մըկքեյլը կախաղան է հանվում, սակայն նա գնում է այդ քայլին մեծագույն ուրախությամբ: 26-ամյա շոտլանդացին մեծագույն ձգտում ուներ հավիտենությունն Աստծո հետ անցկացնելու, ուստի ամբոխին դիմում է հետևյալ խոսքերով. «Այժմ ես այլևս չեմ խոսի իմ և Աստծո միջև եղած հաղորդակցության մասին. այն ալևս երբեք չի ընդհատվի: Մնաք բարո՜վ, իմ հա´յր և մա´յր, ընկերնե´ր և ողջ աշխա´րհ: Մնաք բարո՜վ արեգա´կ, լուսի´ն և աստղե´ր: Ողջո՜ւյն, Հա՛յր Աստված: Ողջո՜ւյն, թանկագի՛ն Տեր Հիսուս, ողջո՜ւյն, օրհնյա՛լ Սուրբ Հոգի: Ողջո՜ւյն, փա՛ռք, ողջո՜ւյն, հավիտենությո՛ւն, ողջո՜ւյն մա՛հ»:
Նրա այս վերջին խոսքերը մեծ տպավորություն են գործում ներկաների վրա: Հյուն մահվան է դատապարտվում իր հավատքի համար:
20 տարեկանում նա ձեռնադրվում է որպես քարոզիչ, սակայն քարոզչական գործունեությունն իրականացնում է ընդամենը մեկ տարի: Այդ ժամանակաշրջանում երիցական առաջնորդներն ուխտ էին արել, որպեսզի թույլ չտան Չարլզ 2-րդ թագավորին և կառավարությանը վերահսկողություն սահմանել շոտլանդական եկեղեցու վրա: Նրանցից մեկն էր նաև Հյուն: Նա բարկացնում էր իշխանություններին, երբ քարոզում է իրենց հալածանքների մասին, ուր նշում էր, թե Սուրբ Գիրքը «բավականաչափ վկայություններ է ներկայացնում տարբեր ժամանակաշրջաններում Աստծո ժողովուրդի դեմ իրականացվող հալածանքների և հետապնդումների վերաբերյալ»:
Այս խոսքերի համար նա ստիպված է լինում 3 տարով փախչել երկրից: Հետագայում կրկին վերադառնում է և շարունակում ապրել խաղաղ կյանքով: Շատ չանցած երկրում ապստամբություն է սկսվում իշխանությունների ճնշումների և բռնությունների հետևանքով: Այդժամ նա կրկին համախոհներ է գտնում և վերսկսում իր նախկին գործունեությունը: Սակայն սա նրա անկման պատճառներից մեկն է լինում, քանի որ բավական թույլ էր ռազմի դաշտում հայտնվելու համար:
Տեղի ունեցած մարտում նա գերի է ընկնում՝ հրաժարվելով անվանել մյուս զինակիցների անունները: Որևէ արժեքավոր տեղեկատվություն ստանալու համար նրան մեծ տանջանքների և ծեծի են ենթարկում: Ցավից նա նույնիսկ գիտակցությունն է կորցնում, սակայն այդպես էլ նրանց համար բաղձալի ոչ մի տեղեկություն չի հաղորդում:
Հետագա լսումներից հետո նա մահվան է դատապարտվում:
Աղբյուր՝ christianity.com