Նվիրեք ինքներդ ձեզ ժպիտ
Եթե դուք վատ տրամադրություն ունեք, որովհետև ձեզ վիրավորել են, կամ էլ վատ լուր եք ստացել, օգտվեք ժպիտի ուժից:
Անգամ, եթե ձեզ ոչ ոք չի տեսնում, աշխատեք ժպտալ: Նվիրեք ինքներդ ձեզ ժպիտ, ինչպես անում եք երբեմն հայելու առջևով անցնելիս:
Անգամ, եթե ձեր ժպիտը մի քիչ ծամածռված լինի, դա արդեն լավ սկիզբ է: Հենց որ դուք ժպտաք, կզգաք ձեզ ավելի կարող ու տրամադրված: Իսկ լավ տրամադրությամբ ձեզ համար հեշտ կլինի լուծել առկա խնդիրները:
Դուք չեք էլ պատկերացնում, թե որքան լավ բաների է ընդունակ տալու ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց հասարակ ժպիտը:
Աստված օգնում է նրանց, ովքեր բոլոր դժվարություններն ու խնդիրները դիմավորում են ոչ թե տրտունջով ու նվնվոցով, այլ ուրախության աղոթքով և ժպիտով: Հերթական հարվածը ստանալով կյանքից՝ պարզապես ասեք ինքներդ ձեզ՝ «Ամեն բան կարող էր շատ ավելի վատ լինել», և ժպտացեք:
Ըստ bible-facts.ru-ի