Նրա զորության գերազանց մեծությունը. Ջոն Բիվեր
Այնքան շատ բան կա, որ Աստված կարող է անել յուրաքանչյուրիս միջոցով: Անկախ այն բանից՝ մենք հասկանո՞ւմ ենք, թե՞ ոչ՝ բոլորս էլ սահմանափակումներ ունենք: Համաձայն Եփեսացիների 3.20-ի՝ դրանք որոշվում են այն բանով, թե ինչ կարող ենք «խնդրել կամ մտածել»՝ այլ մարդկանց օգնելու համար:
Աստծո պարզ ուղերձը մեզ հետևյալն է. «Իմ շնորհքը կարող է տարածվել շատ ավելի հեռու այն սահմանից, որը դուք որոշել եք»: Հիսուսն ասում է. «Ամեն բան հնարավոր է հավատացողին» (Մարկոս 9.22):
Մեր սահմանները (այն, ինչ մենք կարող ենք ընդգրկել) որոշում են, թե որքանով մենք բաժին կունենանք Աստծո անսահմանափակ մատակարարումից: Ազնվորեն ասած՝ Աստծուն սահմանափակում է հենց մեր անոթի չափը: Հնարավո՞ր է արդյոք, որ Աստված հարցնի մեզ. «Ինչո՞ւ եք մտածում միայն այնքանի մասին, որքան բավական է ձեզ և ձեր ընտանիքին: Ինչո՞ւ չեք վերցնում այն ներուժից, որը դրել եմ ձեր ներսում: Ինձ համար այս մտածելակերպը բարի չէ. դա ծուլություն է»:
Ահա թե ինչու է Պողոսը ջերմեռանդորեն աղոթում, որ մենք իմանանք և հասկանանք, թե՝ «ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք իր կարող զորության հաջողության պես» (Եփեսացիս 1.19):
Գերազանց մեծություն. սա նշանակում է, որ ամբողջ տիեզերքում չկա դրանից մեծ ուժ:
Ուշադրություն դարձրեք, որ այդ զորությունն ամբողջությամբ մեզանում է: Այնպես չէ, որ մենք կարող ենք պարբերաբար ստանալ այս զորությունը Աստծո Գահի սրահից: Նրա զորությունն արդեն մեր մեջ է:
Այն նույնպես մեզ համար է: Այն բազմապատկման կարողություն է տալիս մեզ: Օգնում է պտղաբեր լինել: Այն արդյունավետ է դարձնում մեզ՝ այլ մարդկանց օգնելու համար: Դրանով մենք փայլում ենք պայծառ լույսերի պես:
Եվ այս զորությունը հենց Աստծո շնորհքն է: