Նրա ցանկությունն է՝ լրացնել քո բոլոր կարիքները. Գարի Ուիլկերսոն
«Եւ իմ Աստուածը լրացնէ ձեր ամեն կարօտութիւնն իր հարստութեան չափովը՝ փառքով Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4.19):
«Ստանալ այն, ինչ ուզում ենք»-ը Հիսուսի շատ հետևորդների համար երկակի թեմա է, բայց իրականում դա հենց այն ամենն է, ինչը ներկայացնում է Աստծո բնույթը և թե ինչպես ենք մենք Նրան ընկալում: Մեզանից շատերը մոտենում են Հորն այնպես, կարծես Նա լսում է միայն «հոգևոր» բաների համար արված աղոթքները։ Բայց Պողոսն ասում է, որ Աստված հոգում է մեր կյանքի բոլոր բևեռները. Նա կլրացնի ձեր բոլորի կարիքները:
Պողոսն ավելացնում է. «Հիմա նրան, ով կարող է անել շատ ավելի շատ, քան այն, ինչ մենք ենք խնդրում կամ մտածում, ըստ մեր ներսում գործող Ուժի» (Եփեսացիս 3.20-ի իմ շեշտադրումը): Մի խոսքով, Աստծուն շատ ավելին է հետաքրքրում, քան մեր կարիքները բավարարելն է: Երբ Պողոսն օգտագործում է «խնդրիր կամ մտածիր» բառերը, նա նկատի ունի մեր կարիքներն ու ցանկությունները: Ավելին, Պողոսն ասում է, որ Աստված ավելին է ուզում, քան բավարարել մեր կարիքները. Նա ուզում է գերազանցել դրանք: Այսպիսով, եթե մենք աղոթում ենք, որ մեր բաժակը որոշակիորեն լցվի, Աստված ուզում է, որ այն ամբողջապես լցվի: Տեսնում եք, որ խոսքը միայն մեր ցանկությունների և մեր կարիքների համար աղոթելը չէ: Խոսքը բարի, սիրող Հորը ճանաչելու մասին է, Ով ուրախ է առատաձեռնորեն շնորհել:
Մեր ցանկություններից շատերը գալիս են Աստծուց: Նրա հետ քայլելիս մեզ սրբացնելու նրա շարունակական աշխատանքի մի մասը, ցանկությունն է՝ ձգտել արդեն իսկ Նրա կողմից մեր մեջ սերմանված լավ բաներին: Ինչպես յուրաքանչյուր սիրող ծնող, այնպես էլ Աստված ցանկանում է, որ մեր սիրտը համահունչ լինի Իր հետ, որպեսզի մենք օրհնված լինենք:
Կյանքի որոշակի փուլեր պայքարներ են, բայց Աստված այդ ժամանակներն օգտագործում է՝ մեր սրտերի դժգոհությունը տեղահանելու համար, որպեսզի տեսնենք Նրա առատ բարությունը: Երբեմն այս փուլերը տևում են շատ ավելի երկար, քան մենք ենք ցանկանում, և դրանց միջով անցնելիս մենք սովորում ենք վստահել Հիսուսին: Եվ անգամ այդ անհասկանալի ժամանակներն են նախատեսված մեր հետագա բարօրության համար:
Եթե անցնում եք դժվարին ժամանակների միջով, ապա խրախուսում եմ ձեզ կատարել այս երեք բաները.
1. Վերացրե՛ք բոլոր եսասիրական ցանկությունները: Փնտրե՛ք Տիրոջ կամքը:
2. Կյանքի կոչե՛ք բոլոր լավ, մաքուր ցանկությունները: Պարզորոշե՛ք ձեր ցանկացածը և ապա խոսե՛ք այդ մասին Աստծո հետ:
3. Գործի դրե՛ք ձեր ցանկությունները. ոչ թե պարզապես մտածեք դրանց շուրջ, այլ գործողություններ ձեռնարկեք՝ դրանց կատարման ուղղությամբ:
Աստված շատ ավելին է կամենում քեզ համար, քան դու ինքդ: Ժամանակն է մի կողմ դնելու ամոթն ու վախը եւ քո բոլոր ցանկությունները Հոր առաջ բերելու: Անելով այդպես՝ տեսե՛ք, թե ինչպես է Նա ցույց տալիս Իր շռայլ սերը ձեր հանդեպ:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը