Նրա պատերազմը եղել է իրական ու վտանգավոր. Սեդրակ Սեդրակյան
Որն էր Հիսուս մարդու և Ադամ մարդու միջև եղած տարբերությունը։ Հիսուսը ուներ Սուրբ Հոգին և առաջնորդվում էր Սուրբ Հոգով, իսկ Ադամը առաջնորդվում էր Եվայով։ Եթե Ադամը մինչ այդ ճաշակեր Կենաց ծառից, ամեն բան դրանից հետո,
այլ ընթացք կունենար։ Հիսուսը երկրի վրա Հիսուսի դերը չէր խաղում, և Նրա կրած բոլոր փորձությունները հղի էին լուրջ հետևանքներով. այդ ամենը Նա հանձն առավ հանուն մեր սիրո և փրկության։
Հիշենք Նրա քրտնքաարյունախառը աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Նրա աղաչանքը Հորը, որ հեռացնի այդ բաժակը, Նրա լալագին աղոթքը Հորը, ով կարող էր Իրեն մահվանից փրկել,Նրա խաչի վրայի աղաղակը՝ Աստվա՜ծ Իմ, Աստվա՜ծ Իմ, ինչո՞ւ թողեցիր Ինձ...
Սա ցույց էր տալիս, որ Հիսուսն Իր վրա վերցրեց առաջին Ադամի անկման պատասխանատվությունը և երկիր եկավ որպես երկրորդ Ադամ՝ բացարձակ մարդ հատկանիշներով և սատանայի դեմ դուրս եկավ պատերազմի՝ որպես մարդ, մարդ ով իր մեջ ունի Աստծուն։
Եվ նա կատարեց այն և հաղթեց սատանային և այդ հաղթանակը տվեց իրեն հավատացողներին և Իրեն հետեողներին։ Նրա պատերազմը եղել է իրական և վտանգավոր: Եվ ես, մի օր սա հասկանալով, սկսեցի Հիսուսին էլ ավելի շատ սիրել...