«Եթե զորաբանակ էլ գա իմ դեմ, իմ սիրտը չպիտի վախենա. եթե պատերազմ էլ վեր կենա իմ դեմ, ես դարձյալ կատարելապես վստահ կզգամ ինձ» (Սաղմոս 27.3)։

Աստծո համար թանկ ու կարևոր մարդ, վախերից ու անհանգստություններից ազատագրության օր եմ մաղթում քեզ։ Աստված տիրում է։ Նրա ձեռքին է պատմության ղեկը։

Նրան հուսացած մարդը ոչնչից չպետք է վախենա։ Ո՛չ զորաբանակ, ո՛չ պատերազմ, ո՛չ հիվանդություն և ո՛չ էլ որևէ այլ մահվան սպառնալիք չի կարող հավատացյալի ներսում վախ առաջացնել։

Իրական հավատացյալը չի վախում մահից ու չի կորցնում իրեն վտանգի պահին։ Նա Աստծուն է հուսացած։ Նրա վստահությունն Իր Տեր Աստծո հանդեպ կատարելապես անսասան է։

Արման Մանուկյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.