Սուրբծննդյան իրական իմաստի վերականգնումը շատ ավելին է, քան հասարակական վայրերում քրիստոնեական երգեր կամ մսուրի տեսարաններ ունենալը: Ավելի շատ բան պետք է փոխվի մեր ազգի մեջ, և դա ոչ միայն արտաքինն է, այլև առաջնային ներքինը:

Մենք կարող ենք պնդել, որ հիշում ենք մանուկ Հիսուսին: Բայց դա պարզապես Հիսուսի ծնունդը հիշելը չէ: Պետք չէ կարծել, թե Հիսուսը դրախտում անհանգիստ քայլում է և ասում. «Ա՛յ մարդ, այս մարդիկ մոռանում են իմ ծննդյան օրը»:

Ո՛չ, Քրիստոսը դրա համար չի անհանգստանում։ Նա չի ուզում, որ մենք պարզապես հավաքվենք տոնածառի շուրջ մեր ընտանիքներով և երգեր երգենք ու հիշենք, որ Նա ծնվել է: Նա ցանկանում է, որ մենք ճանաչենք և հասկանանք Իր ողջ կյանքի իրական պատճառը այստեղ՝ երկրի վրա, և ի վերջո՝ Իր զոհաբերությունը: Նա եկավ մեզ ազատելու մեղքից և Աստծո հետ ճիշտ հարաբերությունների հիմնելու համար։

Եսայիայի գրքում Աստված ասում է. «Տէրն այսպէս է ասում. Ընդունելի ժամանակին քեզ լսեցի, եւ փրկութեան օրը քեզ օգնեցի եւ քեզ պահպանեցի, եւ քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, եւ ժառանգեցնես աւերակացած ժառանգութիւնները։ Որ ասես կապուածներին. Դուրս եկէք, եւ նորանց որ խաւարումն են՝ թէ Փայլեցէք. Նորանք ճանապարհներին պիտի արածեն, եւ ամեն բլուրների վերայ նորանց համար արօտ կայ։ Նորանք պիտի չ’սովածանան եւ չ’ծարաւեն, եւ նորանց պիտի չ’զարկէ խորշակը եւ արեւը, որովհետեւ նորանց ողորմողը պիտի առաջնորդէ նորանց, եւ ջրի աղբիւրների վերայ պիտի տանէ նորանց» (Եսայիա 49.8-10):

Այս հատվածում տեսնում ենք, որ Հայր Աստված ասում է մեզ, որ պատրաստվում է ուղարկել իր Որդուն՝ Քրիստոս Հիսուսին: Մսուրը, Բեթլեհեմի պատմությունը, Ղուկաս 1-2 պատմությունը պատմություն է ոչ միայն այն մասին, որ մենք նշում ենք երեխայի ծնունդ, այլ այն, որ Աստված մարդկային կերպարանք է ստացել, որպեսզի Նոր Ուխտը բացվի, ի կատար ածվի բոլոր համար:

Փա՜ռք Աստծուն Նոր Ուխտի համար: Փառք Աստծուն այն ազատության համար, որ բերեց իր Որդին՝ Քրիստոս Հիսուսի միջոցով: Փառք Աստծուն շնորհքի, ազատագրության ու փրկության համար:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.