1. Մի՛ դարձեք զոհ:

2. Եղե՛ք համարձակ, փորձե՛ք ամեն ինչ:

3. Երբ ես ընկնում եմ, վեր եմ կենում և փորձում ևս մեկ անգամ:

4. Անհաջողությունը ուսուցանում է:

5. Խոչընդոտը հնարավորություն է:

6. Ավելի լա՛յն երազեք:

7. Փոխե՛ք այն, ինչը կարող եք:

8. Համբերությո՛ւն ունեցեք...

______________

Սերբ գաղթականների ընտանիքում ծնված Նիկ Վույչիչին վիճակված էր լույս աշխարհ գալ առանց վերջույթների։ Տասը տարեկանում Վույչիչը կատարել է ինքնասպանության փորձ, սակայն այն միտքը, թե ինչքան ցավ կպատճառի այդ քայլով իր հարազատներին, նրան հետ է պահում այդ քայլից։

Հետագայում Նիկը փորձում է ելքեր փնտրել այդ իրավիճակից և անցնում կայացման շատ բարդ ուղի՝ լի բազմաթիվ մերժումներով և «Ոչ»- երով։

Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ՝ այսօր Վույչիչն աշխարհահռչակ հռետոր է, գրող և քրիստոնյա քարոզիչ։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.