Ֆրանսիական Նանտ քաղաքի Սուրբ Պողոս-Պետրոսի տաճարում շաբաթ բռնկված հրդեհի հետևանքով անգին մասունքներ են ոնչացվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսոր Տոմա Սիրետը. գրում է tert.am-ը:

«Հնագույն երգեհոնի, որն ստեղծել էր Ժակ Ժիրարդեն 1620 թվականին և 1499-ին ավարտին հասցված արևելյան ճակատամասի ապակենկարների հետ միասին անվերադարձ կորսվել են Նանտի մի քանի հարյուրամյակների պատմության մասունքները: Կրակը շաբաթ ավերել է գանձեր, որոնք անցել էին ֆրանսիական հեղափոխության և Երկրորդ աշխարհամարտի տարիների ռմբակոծությունների միջով: Դժվար է համակերպվել դրա հետ»,- ասել է պրոֆեսորը:

Գիտնականը նշել է, որ Նանտի տաճարում կրակի բռնկման գլխավոր պատճառն, ամենայն հավանականությամբ, հրդեհումն է եղել: Նրա կարծիքով՝ դրա ապացույցն են բռնկման երեք օջախները, որոնք հայտնաբերվել են տաճարի ներսում:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2019 թվականին երկրում արձանագրվել է 1052 հակաքրիստոնեական գործողություն, այդ թվում և եկեղեցիների դեմ:

Սուրբ   Պողոս-Պետրոսի տաճարը Նանտում սկսել կառուցվել 1434 թվականին և կառուցվել է 457 տարի՝ մինչև 1891 թվականը: Այն Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկն է: Ներկայիս հրդեհն առաջինը չէ. 1972 թվականին կրակն ավերել էր տաճարի տանիքը: Հրդեհի հետևանքների վերացման համար 13 տարի էր պահանջվել:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.