Նախանձելի ու բացառիկ երգը
«Եվ ոչ ոք չէր կարողանում երգել այդ երգը, բացի նրանցից, որ հետևում են Գառնուկին, ուր որ Նա գնում է...» (Հայտ. 14.3-4):
Եվ այն հաճախ վշտի հովիտով կգնա, քանզի կան երգեր որ միայն այնտեղ կկարողանանք սովորել: Ո՛չ երաժշտության և ո՛չ էլ երգեցողության ուսուցիչը չի կարողանա դրանք սովորեցնել: Դրանք սրտից բխող երգեր են, որոնք կսովորենք փորձառությամբ, երբ կանցնենք տառապանքի հովիտով և մահվան շուքի ձորով:
Ուստի, ո՛վ իմ հոգի, հիշի՛ր, դու բացառիկ երաժշտական դաս ես սովորում քո երկնավոր Հորից, որպեսզի պատրաստվես երկնային անտեսանելի երգչախմբին, որի մեջ դու բաժին ունես, և որը քեզանից բացի ուրիշ մեկը չի կարողանա կատարել: Թերևս հրեշտակները երգի ամենաբարձր տոնին հասնեն, բայց կան այնպիսի ցածր տոներ, որոնց միայն դու կարող ես հասնել և երգել: Դրանք երաժշտության խորությունների պատկերն են: Հայրդ այս է ուզում քեզ սովորեցնել. Տառապանքը այս ամենի դպրոցն է:
Շատերը քեզ կասեն, թե մեր Հայրը մեզ տառապանք է ուղարկում` մեզ փորձելու համար; Ո՛չ, բարեկամս: Այդ ամենից փախչելը քեզ կզրկի երկնային երգչախմբին պատրաստվելուց:
Ուստի մի՛ արհամարհիր վիշտը, ո՛վ իմ հոգիս, քանզի այն քեզ պիտի սովորեցի մի նախանձելի և բացառիկ երգ` երկնային անտեսանելի երգչախմբի մեջ:
Ջորջ Մաթեյզն