«Բնաւ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. Ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կ’ունենաք տասն օր. հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ» (Հայտնություն 2․10)։

Զմռյուռնիայի եկեղեցուն ուղերձում կարելի է տեսնել 3 քայլ վախի խնդրի լուծման համար․

1․ Ընդունել խնդիրը։ Հավատացյալները հաճախ փախնում են խոստովանությունից, որ իրենց կյանքում ինչ-որ բան «այն չէ»։ Աստված ասում է․«Մի՛ վախեցիր»։ Եվ դա մերկացնում է խնդիրը։ Խնդրից ազատվելու համար անհրաժեշտ է այն ընդունել։

2․ Նայել վախի աչքերին։ Աստված մանրամասն նկարագրում է՝ ինչ է սպասվում հավատացողներին։ Վախից ազատվելու համար պետք է պատկերացնել, թե եղել է ամենավատը, ինչից մենք փախնում ենք։ Իսկ հետո հարցնել ինքդ քեզ՝ ի՞նչ պետք է անեմ, եթե այն, ինչից վախենում եմ, իսկապես տեղի ունենա։ Շատերն այդ ժամանակ պարզ տեսնում են և հասկանում, որ իրենց սրտում բնակվում են խռովություն, զայրույթ, ատելություն Աստծո նկատմամբ, ինչը թույլ է տալիս իրենց կյանքում այն, ինչից իրենք վախենում են։ Հենց սա էլ խնդիրն է։ Կա՛մ մենք կնայենք վախի աչքերին, կա՛մ վախը մեզ կհասցնի կործանման։

3․ Որոշում կայացնել։ Մինչև ե՞րբ ենք պատրաստվում հավատարիմ լինել։ Քանի դեռ մեզ հարմա՞ր է։ Կա հավատարմության միայն մեկ ստանդարտ․ «Հավատարիմ լինել մինչև մահ»։

Իսկ ինչի՞ց եք դուք վախենում․․․

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Աղբյուրը՝ PROTESTANTIZM

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.