Մեզանից շատերը ցանկանում են փոփոխել աշխարհը։ Բայց երբ տեսնում եք ձեր շուրջ եղած կարիքները, կարող եք շոկի ենթարկվել։ Մենք չգիտենք՝ որտեղի՞ց սկսենք և ի՞նչ անենք։ Փոփոխություն կատարելն արդյո՞ք այն չէ, ինչը մենք բոլորս ձգտում ենք անել։ Մենք փորձում ենք փոխել աշխարհը, բայց Աստված ցանկանում է գործել մեր կյանքում և փոխել մեզ։ Հիսուսը խոսում էր դրա մասին Հովհանու 15․5-ում․

«Ես որթն եմ՝ դուք ճյուղերը. նա որ ինձանում մնում է, և ես նրանում, նա շատ պտուղ է բերում. Որովհետև առանց ինձ չեք կարող ոչինչ անել»։

Քրիստոսում մնալը նշանակում է հուսալ և թույլ տալ Նրան հոգալու մեր կարիքները։ Աստծուն վստահելուց հետո մենք դադարում ենք ինքներս մեր կարողության վրա հուսալ և մեր հայացքները ուղղում ենք «Որթին»՝ հավատալով, որ Նա կօգտագործի մեզ մեր եղած դիրքից, այն ամենով, ինչ ունենք։

Փոփոխություն կատարելու գեղեցկությունը կայանում է նրանում, որ դա մենք չենք անում, այլ Աստված օգտագործում է մեզ, որպեսզի իրագործի Իր ծրագիրն աշխարհում։

2013թ. նոյեմբերին մեր կազմակերպությունը բացվեց։ Մենք աշխատում էինք այնպիսի կանանց հետ, ովքեր գալիս էին մեզ մոտ  կյանքի տարբեր դժվարին իրավիճակներով, օրինակ՝ ընտանեկան բռնություն, մարդկային առևանգում, թմրանյութային և ալկոհոլային կախվածություն։ Մենք փորձում էինք օգնել նրանց և ցույց տալ Աստծո սերը։ Ամենասկզբում մեր նպատակն ու միսիայի հիմքը  Հովհանու 15 գլուխն էր։ Մենք մնում ենք Քրիստոսում, քանի որ առանց Նրա մենք մեր անձնակազմով և կամավորական կազմով, անգամ մեր հաճախորդները, ոչինչ չենք կարող անել։ Մեր կազմակերպության անունն էր «Branch 15»։

Շատ ժամանակ մեր ծառայելու փափագն առաջանում է՝ կարեկցանքից ու ցավից ելնելով։ Աստծո ծրագիրը մեր վերափոխման վերաբերյալ մարդկային մտածողությունից վեր է։ Երբ մենք Աստծո հետ փոխհարաբերությունների մեջ ենք լինում, Նա օգնում է մեզ օգտագործել մեր պարգևներն ու տաղանդները ուրիշ մարդկանց համար։ Երբեմն մեր ցավն ու ողբերգությունը, որի միջով անցել ենք, կարող է օգնել մեզ հասկանալու մյուսներին և Աստծո զորությամբ օգնելու նրանց։ Երբ մենք ժամանակ ենք անցկացնում Աստծո հետ, մեր շրջապատում եղող մարդիկ  տեսնում են Աստծո սերը մեր մեջ։ Մենք չենք ցանկանում գործեր անել, որպեսզի վաստակենք սերը, այլ մենք փոփոխություն ենք փորձում անել Նրա սիրո շնորհիվ։

Այսպիսով, ինչպե՞ս մենք կարող ենք սկսել փոփոխություններ կատարել Աստծո օգնությամբ։

Ահա մի քանի մեջբերում, թե ինչպես մենք կարող ենք գործածել մեր տաղանդներն այսօր․

  • Փնտրել Աստծուն, աղոթել և լսել Նրա ձայնը

Երբ մենք փնտրենք Նրան, Նա ցույց կտա Իր փափագը մեր կյանքում և կվերցնի մեր ցավերն ու դժվարություններն Իր վրա։

  • Հավատով քայլ անել
  • Գործածել հոգևոր պարգևները

Աստված մեզնից յուրաքանչյուրին տվել է յուրահատուկ պարգևներ ու տաղանդներ, որպեսզի ծառայենք մեզ շրջապատող մարդկանց։ Բացահայտե՛ք, թե որն է ձեր պարգևը և գործածե՛ք դրանք ձեր ընտանիքում, երկրում և աշխարհում։

  • Ծառայել մյուսների հետ միաբան

Այլ մարդկանց հետ Աստծուն ծառայելը ուրախություն է տալիս։

Աստված մեզ ստեղծեց հատուկ նպատակի համար, որ մենք կարողանանք տարածել բարի լուրն աշխարհում։ Մենք չենք կարող պատկերացնել, թե որքան գեղեցիկ է կատարել Աստծո կամքը և հավատարիմ լինել Նրա խոսքին։

Եվ մի՛ վախեցեք օգտագործել ձեր տաղանդներն ու հնարավորությունները։

Աղբյուրը՝  finds.life.church

Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.