Սիրելի և Աստծո համար շատ թանկ մարդ, այսօր ուզում եմ կիսվել քեզ հետ մի շատ հայտնի աստվածաշնչյան խոսքով, որտեղ Պողոս առաքյալը մի զորավոր պնդում է անում։

Նա ասում է, որ ամեն բան կարող է իրեն զորացնող Քրիստոսի շնորհիվ։ Ամեն բան կարող է ասելով՝ Պողոս առաքյալն ի նկատի ունի, որ կարող է անցնել ամեն նեղության, փորձության ու տառապանքի միջով։

Եթե մարդուն զորացնողը Ինքը տերերի Տերն է և թագավորների Թագավորը, ապա յուրաքանչյուրս կարող ենք ասել այս զորավոր խոսքերը մեր ցավի ու տառապանքի ժամանակներում։

Այս տիեզերքի ամենակարևոր հարաբերությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ հարաբերությունն է։ Արդյոք Նա զորացնո՞ւմ է քեզ այսօր։ Զգո՞ւմ ես Նրա քաջալերող ու ամրացնող ներկայությունը քո կյանքում։ Ինչպիսի՞ն է քո հարաբերությունը Նրա հետ։

Սիրելի մարդ Աստծո, առաջարկում եմ այսօր ժամանակ հատկացնել և զրուցել Նրա հետ։ Նա սիրում է քեզ և փափագում է զորացնել քեզ քո բոլոր նեղությունների ու տառապանքի մեջ։

Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Փիլիպպեցիներին 4.13

Արման Մանուկյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.