Նա, ով խոստացավ, կարող է և կատարել
Եվ մտքի մեջ հաստատ պահեց, թե Նա, ով խոստացավ, կարող է եւ կատարել: Հռովմ. 4.21
Աստվածաշունչն ասում է, թե Աբրահամը չնայեց իր կիսամեռ մարմնին եւ չհուսահատվեց, որովհետեւ նա իր հայացքը կենտրոնացրել էր ոչ թե իր մարմնին, այլ իրեն խոստում տված ամենակարող եւ Իր խոստումին հավատարիմ Աստծո վրա:
Նա երբեք չկասկածեց Աստծո խոստմանը, ընդհակառակը տեղիք չտվող քաջությամբ ուղիղ եւ աննկուն կանգնեց աստվածային խոստումի դիմաց, հավատքով ավելի զորացած փառք տվեց Աստծուն, որ իրեն հավատարիմ էր համարել եւ խոստմունք էր տվել: Եվ Աբրահամը քաջ գիտեր, որ Նա թե՛ հավատարիմ է եւ թե կարող է ասածը կատարել:
Աստված անսահման կարողության Տերն է: Միայն մենք ենք, որ սահմանափակում ենք Նրան: Մեր մտածածները, խնդրածները եւ աղոթքները խիստ սահմանափակ են: Մեր ակնկալիքները շատ քիչ են: Նա ուզում է զորացնել, հստակեցնել մեր գիտակցությունը Իր մասին, եւ բարձրացնել մեզ ավելի մեծ ակնկալությունների եւ դրանց իրականացման: Սրա՛նց է, որ Նա հրավիրում է մեզ: Մեր բոլոր բարիքների միակ աղբյուրը: Նրա միակ չափը, Իր մեր մեջ ներգործող աստվածային զորության չափն է, ու մենք երբեք չփորձենք սահմանափակել այդ զորությունը, որովհետեւ նա անսահման է: Ա.Պ.Սիմբսըն
«Վտակներ անապատի մեջ» գրքից