Նա Երուսաղեմ մտավ․․․
1. Նա Երուսաղեմ մտավ ավանակի վրա նստած, բայց պիտի վերադառնա` Սպիտակ ձիու վրա նստած։
2. Այդ օրը միայն Երուսաղեմի բնակիչները տեսան, բայց երկրորդ գալստյան ժամանակ ամեն աչք պիտի տեսնի։
3. Նա Երուսաղեմ մտավ իր աշակերտների և բազմության հետ, այս անգամ կգա իր սուրբերով և հրեշտակներով։
4. Նա Երուսաղեմ մտավ խաչվելու համար` որպես ծառա, սակայն պիտի վերադառնա որպես Թագավոր՝ իշխելու համար։
5. Նա Երուսաղեմ մտավ փառաբանությամբ, այս անգամ էլ կվերադառնա փառաբանությամբ։
6. Երբ նա Երուսաղեմ մտավ, բոլոր քաղաքը դղրդաց: Նրա երկրորդ գալստյան ժամանակ աշխարհն է դղրդալու։
7. Նրան ընդունեցին որպես մարգարե, բայց այս անգամ կընդունեն որպես Տեր և Փրկիչ։
Վազգեն Զոհրաբյան