Դու չես կարող Աստծուն հասկանալ քո տրամաբանությամբ, այլ՝ միայն հավատքով (Ֆրեդհելմ Հոլթհուիս):

Անապատը ոչ թե պատիժ է, այլ Աստծո պատրաստությունն Իր խոստման համար (Ջոն Բիվեր):

Աստծո հետ գերբնական հանդիպումից է կախված քո հետագա կյանքը (Էդուարդ Դերյոմով):

Քրիստոսով մենք կարող ենք նույնքան գոհունակ լինել չորության ժամանակ, որքան առատության մեջ (Ջոն Բիվեր):

Մենք պետք է հավատանք, որ Աստված սիրում է մեզ, եթե անգամ մեզ անհասկանալի են Նրա նպատակները (Ջոյս Մայեր):

Այնպես քայլիր, կարծես հաջորդ քայլովդ Երկնքի շեմն ես անցնելու (Ջիմ Էլիոտ):

Նա զորացնում է մեզ Իր շնորհքով` սուրբ կյանք ապրելու համար (Ջոն Բիվեր):

Հեշտ է տալ մարդկանց այն, ինչին նրանք արժանի են, բայց հիացմունքի է արժանի նա, ով մարդկանց հանդեպ դրսևորում է մեծահոգություն, երբ նրանք դրան արժանի չեն (Ջոյս Մայեր):

Հավատքը հնարավոր է պահել՝ միայն Աստծո հետ մշտապես շփվելով: Նա կբացի քո հոգևոր աչքերը: Բոլորը տեսնում են տեսանելին, բայց դու պետք է սովորես տեսնել անտեսանելին  (Լեսթեր Սամրալ):

Աստված սիրում է մեզ այնպիսին, ինչպիսին որ մենք կանք, բայց դա չի նշանակում, որ Նա թողնելու է մեզ այդ վիճակում: Ճիշտ հակառակը... (Ջոն Բիվեր):

Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.