Մինչև հասունանա աղոթքի սպասված պտուղը...
Երանի՜ բոլոր նրանց, ովքեր Նրան են սպասում: Եսայա 30.18
Տիրոջը սպասելու մասին մենք շատ ենք լսում, բայց մինչ մենք սպասում ենք Նրան,Նա էլ սպասում է մեր պատրաստ լինելուն:
Կան շատ մարդիկ, ովքեր մտածում են, եւ կան շատերը, ովքեր հավատում են, որ երբ մենք բոլոր պայմանները կատարենք, այն ժամանակ Տերը մեր աղոթքներին կպատասխանի: Նրանք ասում են, որ Նա հավիտանեկան ներկայի մեջ է ապրում, Նրա համար ո՛չ անցյալ կա, ո՛չ ներկա, եւ եթե մենք հլու եւ հնազանդ կատարենք Նրա կամքը, Նա անմիջապես կհոգա մեր բոլոր կարիքները, կկատարի մեր բոլոր ցանկությունները եւ կպատասխանի մեր բոլոր աղոթքներին:
Դրա մեջ շատ մեծ ճշմարտություն կա, սակայն դա ճշմարտության միայն մեկ մասն է ցույց տալիս: Այո՛, Աստված ապրում է հավիտենական ներկայի մեջ, սակայն Նա իր ծրագրերը կատարում է ժամանակի ընթացքում:
Աստծուն ներկայացրած նյութը նման է հողում ցանված հունտին: Անհրաժեշտ է, որ մեր կողմից չըմբռնված ուժերը գործեն, մինչեւ որ հասունանա աղոթքի սպասված պտուղը:
«Վտակներ անապատի մեջ» գրքից