Միջազգային խաղաղության և անվտանգության պահապանը․ Նոր արձան ՄԱԿ-ի գրասենյակի առաջ
2021թ․ նոյեմբեր ամսին Միավորված ազգերի կազմակերպության /ՄԱԿ/ Նյու Յորքի գրասենյակի առջև կանգնեցվել է արձան, որն ՄԱԿ-ի Twitter-յան էջում անվանված է «Միջազգային խաղաղության և անվտանգության պահապան»։
Պատահականություն է, թե՝ ոչ, սակայն այս արձանը հիշեցնում է Դանիելի մարգարեության գրքի 7-րդ գլխում հիշատակված գազանին, ինչը հուշում է, որ Տիրոջ գալուստը շատ մոտ է։
«Եւ չորս մեծամեծ գազաններ ելան ծովիցը՝ տարբեր մէկզմէկից։ 4 Առաջինը առիւծի պէս էր եւ արծիւի թեւեր ունէր. Եւ տեսնում էի մինչեւ որ նորա թեւերը պոկուեցան, եւ նա վեր առնուեցաւ երկրիցը, եւ ոտներին վերայ մարդի պէս կանգնեցուեցաւ, եւ մարդի սիրտ տրուեցաւ նորան։ 5Եւ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը՝ արջի նման, եւ մէկ կողմի վերայ կանգնեց, եւ երեք կողքի ոսկորներ ունէր բերանումը ատամների մէջ, եւ այսպէս ասեցին նորան. Վեր կաց՝ շատ միս կեր։ 6 Սորանից յետոյ նայում էի, եւ ահա մի ուրիշը ինձի նման, որի մէջքին չորս թռչնի թեւեր կային. Եւ չորս գլուխ ունէր գազանը. Եւ իշխանութիւն տրուեցաւ նորան» /Դանիել 7․3-6/։
Իսկ Հայտնություն գրքի 13․2 խոսքն ասում է․
«Եւ այն գազանը որ տեսայ ինձու նման էր, եւ նորա ոտները արջի ոտների նման, եւ նորա բերանն առիւծի բերանի նման. եւ վիշապը տուաւ նորան իր զօրութիւնը եւ իր աթոռը եւ մեծ իշխանութիւն»։
Ըստ Դանիելի տեսիլքի՝
- Ոտքերն արջի թաթեր էին
- Բերանը առյուծի բերանի նման
- Արծվի թևերով
- Խաղաղություն և անվտանգություն
«Խաղաղություն և անվտանգություն» տերմինը հանդիպում է Ա Թեսաղոնիկեցիս 5․3 խոսքում․
«Վասն զի երբոր կ’ասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կ’հասնէ նորանց վերայ կորուստը ինչպէս ցաւը յղիի վերայ, եւ նորանք չեն պրծնիլ»։
Հ․Գ․ Մտածե՛նք այս մասին․ արդյո՞ք սա պատահականություն է։