Մի գդալ կուպրը մեղրի մեջ
Մի գդալ կուպր. ոմանց մոտ այն միշտ կա: Մեծ գդալ, հորդող: Այն անհրաժեշտ է, որ փչացնի մեղրի տակառը և ամեն ինչ աղտոտի: Հենց գնում ես ինչ-որ լավ բան, ծանոթանում հաճելի մարդու հետ, նոր աշխատանք գտնում կամ ուղղակի՝ քեզ լավ ես զգում, և մեկ էլ նրանք՝ գդալով, հայտնվում են:
Համացանցային ուրախ գրառման ներքո կգրեն քննադատական մեկնաբանություն, որտեղ մի բառ անգամ չկա քննադատող, այլ միայն կուպր: Որ ավելի կոպիտ չասեմ: Նոր շորիկի համար կասեն, որ ձեզ չի սազում, գիրացնում է և ծերացնում: Շրջանակի մասին կասեն՝ նման եք Բերիային: Նոր ծանոթի մասին՝ խաբեբա է կամ այլասերված: Կամ և՛ այն, և՛ այն: Իսկ ավտոմեքենան ձեռնտու չեք գնել: Թանկ է շատ: Մի ծանոթ գնել է ավելի մատչելի: Եվ ի դեպ, մահացու վթարի է ենթարկվել հենց այսպիսի մեքենայով: Երեկ թաղեցինք:
Ֆիլմը հիմարություն է, որին դուք պատրաստվում եք ուրախությամբ գնալ: Շան տեսակը, որ դուք ունեք, երկար չի ձգի: Եղանակը կփչանա, անկասկա՛ծ: Ձեր բիզնեսը կձախողվի:
Քայլում ես ուրախ, երջանիկ փողոցով: Կամ գրում ես ինչ-որ բարի, ուրախ բան: Եվ բո՜ւմ: Ահա՜ քեզ: Կորավ ուրախությունը, ինչպես պղպջակ…չէ՞ որ ուրախությունը շատ հեշտ է ոչնչացնել:
Հետո նրանք գնում են իրենց կուպրի գդալով առաջ՝ պատմելով, թե որքան շիտակ ու ճշմարիտ են իրենք: Կամ խոստովանում են իրենց փոքրիկ թերությունը՝ լինում է՝ դուրս եմ տալիս ինչ-որ բան, բայց դա չարությունից չէ: Ահա՛ և ոչ...լավ էլ չարությունից է:
Ի դեպ, հոգեբանները վաղուց արդեն հայտնաբերել են: Հենց չարությունից է՝ թաքնված ու ստոր, մղված ենթագիտակցության մեջ, որպեսզի չհամարես քեզ չար: Այլ համարես արդար կամ սիրալիր-անփույթ բառերի մեջ: Բայց այդպե՞ս է արդյոք դա:
Աննա Կիրյանովա Վալենտինի
Հ.Գ. «Մի գդալ կուպրը մեղրի տակառի մեջ» արտահայտությունը ռուսական թևավոր խոսք է, որ նշանակում է՝ աննշան, բայց ոչ ցանկալի մանրուքը կարող է փչացնել ամբողջ լավը: