Մեր հույսը և ապավենը շարունակում է մնալ Աստված, ում մասին Սուրբ Գիրքն ասում է՝ Խաղաղության Իշխան. Ռաֆայել Գրիգորյան
Մեր հայրենիքը գտնվում է շատ վտանգավոր կրակագծում։ Ինչպես հայտնի է ամբողջ աշխարհին, 1915 թվականին տեղի ունեցավ ցեղասպանություն։ Ցավոք սրտի, Թուրքիայի նախագահ Էրդողանը նախաձեռնել է իր հայրերի գործը շարունակելու և, միջամտելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտին զինամթերքով, զինծառայողներով ու սիրիական ահաբեկիչների մասնակցությամբ, հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի հայության վրա։
Մենք, որ մշտապես շրջապատված ենք եղել հիմնականում մահմեդական երկրներով և շատ հալածվել ենք որպես քրիստոնյա ժողովուրդ, հիմա հերթական փորձության առաջ ենք կանգնած, սակայն մեր հույսը և ապավենը շարունակում է մնալ Աստված, ում մասին Սուրբ Գիրքն ասում է Խաղաղության Իշխան։
Աղոթում ենք նաև Ադրբեջանի զոհված երիտասարդների ընտանիքների համար և որ Խաղաղության Իշխանը վերջ տա այս պատերազմին։
Խնդրում ենք միացեք այս աղոթքին, որ դադարի սպանդը, գա խաղաղություն և այս պատերազմը Աստված մեծ արթնության պատճառ դարձնի։
Սիրով`
Ձեր եղբայրը Քրիստոսով,
Ռաֆայել Գրիգորյան