Մենք աղոթում ենք, որովհետև ինչ-որ մեկը մեծ գին է վճարել. Ռեյնհարդ Բոնկե
Երբ մենք աղոթում ենք, աղոթում ենք նույն հիմքի վրա և ունենալով նույն իրավունքները, ինչ Պողոսը, Հովհաննեսը, Հակոբը և Պետրոսը:
Նրանց տրված խոստումները նույն խոստումներն են, ինչ տրված է մեզ: Նրանք աղոթում էին նույն Տերունական աղոթքով, որով և մենք ենք աղոթում: Մենք ունենք նույն առավելությունները, ինչ նրանք ունեին: Աստված չունի սիրելիներ, ավելի ճիշտ՝ մենք բոլորս Նրա սիրելիներն ենք: Նրանք ունեին նույն բանալին, որը բացում էր դռներ՝ Հիսուսի անունը: Մենք մոտենում ենք դռանը և ներս մտնում՝ չսպասելով հրավերի, չսպասելով, որ քարտուղարը մեր անունը կանչի: Մենք կարիք չունենք սուրբերի կամ հրեշտակների, ովքեր կուղեկցեն մեզ Աստծո ներկայության մեջ: Մենք որդիներ ու ժառանգորդներ ենք:
Մենք ունենք լիակատար ազատություն գալու Հոր տուն: Իրականում սա շատ հիանալի պատճառ է աղոթքի համար: Մենք աղոթում ենք, որովհետև մենք այդ ամենը ստացել ենք նրա համար, որ Ինչ-որ մեկը վճարել է մեծ գին: Դա արեց Հիսուս Քրիստոսը: Մենք «դարձանք մոտ Քրիստոսի արյամբ» (Եփես. 2.13): Այսպիսի՜ բարձր գին, որ այսօր մենք ունենանք հնարավորություն աղոթելու:
«Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու»: Եբրայեցիներին 4.16
«Արդ, եղբարք, որովհետեւ համարձակութիւն ունինք սրբարանը մտնելու Յիսուսի արիւնովը, 20Որն որ նորոգեց մեզ համար նոր եւ կենդանի ճանապարհ վարագուրի միջովն, այսինքն իր մարմնովը, 21 Եւ մի մեծ քահանայ՝ Աստուծոյ տան վերայ. 22 Ապա թող մօտենանք նորան ճշմարիտ սրտով, հաւատքի լրութեամբ, մեր սրտերը մաքրուած չար խղճմտանքից, եւ մեր մարմինը լուացուած սուրբ ջրով»: Եբրայեցիներին 10.19-22:
Թո՛ղ Աստված օրհնի ձեզ:
Աղբյուրը՝ facebook.com/pg/CfaNrus