Դուք չեք կարող լաց լինելով վաստակել ձեր երկնային բնակարանը: Դուք չեք կարող կրթության կամ աշխատանքի ճանապարհով հասնել Երկնային գահին: Ո՛չ, Գահին հասնելու միակ ճանապարհը կենդանի զոհաբերությունն է. «Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը» (Հռովմայեցիս 12.1):

Պողոսը մի մարդ էր, ում մերժեցին, հալածեցին, ծեծեցին, բանտարկեցին, նավաբեկեցին, քարկոծեցին: Պողոսը իր վրա էր վերցրել նաև եկեղեցու շատ հոգսեր: Եվ նա ասում է. «Ուզու՞մ եք իմանալ, թե ինչպես եմ ես գոհանում, երբ  հայտնվում եմ նմանատիպ իրավիճակներում և թե ինչպես իրական հանգիստ գտա Քրիստոսի մեջ: Ահա ձեր երկնային կարգավիճակը ամրապնդելու միակ ուղին՝ գաղտնիքը. Ձեր մարմինը ներկայացրեք՝ որպես կենդանի զոհ Տիրոջ առաջին»:

Այստեղ «կենդանի» բառի օգտագործումը հունարեն բնագրից թարգմանվում է՝ որպես «ցմահ»: Պողոսը խոսում է պարտավորեցնող պարտականության, զոհաբերության մասին: Եվ սա այն զոհաբերության մասին չէ, որ կապ ունի մեղքերի քավության հետ: Խաչի վրա Քրիստոսի զոհաբերությունն է միակ արժանի խրախուսումը մեղքերի քավության. «Ապա թէ ոչ պէտք էր որ աշխարհքի սկզբից յետոյ շատ անգամ չարչարուէր, բայց հիմա ժամանակների վերջումը մէկ անգամ յայտնուեցաւ, որ մեղքը դէն գցէ իր պատարագովը» (Եբրայեցիս 9.26):

Հենց Պողոսի նկարագրած այս զոհաբերությունն է, որին Աստված հաճենում է. այն ամբողջապես ներառում է սիրտը: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այս զոհաբերությունը: Դա մեր կամքի «մահն» է, մեր ինքնաբավարարվածությունից և մեր մեղսալից ցանկություններից հրաժարումը:

Երբ Պողոսը հորդորում է «Ներկայացնել մարմինը», նկատի ունի «Մոտենալ Տիրոջը»: Սա նշանակում է մոտենալ Աստծուն՝ մեր ամբողջ «ես»–ը Նրա ոտքերի առաջ բերելու նպատակով: Սա նշանակում է, որ Նրա առջև պետք է գալ ոչ թե մեր անձնական շահերից ելնելով, այլ՝ որպես սուրբ Հիսուսի արդարության մեջ հարություն առած զավակ, որպես Հոր կողմից ընդունված զավակ՝ Քրիստոսի մեջ ունեցած մեր դիրքով: Հենց այն պահին, երբ դուք հրաժարվեք ձեր կամքից, այդ ժամանակ էլ տեղի կունենա զոհաբերությունը: Այո՛, դա տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ դուք հրաժարվում եք Աստծուն գոհացնելու ձեր ինքնակամ փորձերից: Հենց սա է հավատքի «ողջամիտ ծառայությունը»: Այս ամենը մեր կամքը Նրան վստահելու մասին է՝ այն հավատքով, որ Նա կտա մեզ անհրաժեշտ բոլոր օրհնությունները:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.