Մի անգամ շաբաթ երեկոյան ես անցա մեր քաղաքի կենտրոնական հրապարակով, որոշեցի պարզապես շրջել, ինչպես դա անում են տուրիստները և առևտրականները: Ես կանգնել էի այնտեղ ու աղոթում էի՝ նայելով մարդկության այդ բազմությանը:

Եվ Սուրբ Հոգին շշնջաց ինձ. «Դեյվի՛դ, նայիր այս բազմությանը: Բազմապատկիր այն մի քանի անգամ և պատկերացրու… այնքա՜ն շատ էին Իմ մարդիկ, որոնք ընկան անապատում: Այդ բոլոր մարդկանցից միայն երկուսը մտան Իմ հանգստության մեջ՝ Հեսու Նավեն և Քաղեբը: Մնացած բոլորը մահացան անհուսության և անհավատության մեջ՝ ժամանակից շուտ»:

Այս միտքը ճնշող էր ինձ համար: Նայելով բազմությանը՝ ես հասկացա, որ նրանց բոլորին էլ այսօր հասանելի է Ավետարանը ցանկացած ժամանակ. հեռուստատեսություն, ռադիո, գրականություն, անգամ անվճար Աստվածաշունչ իրենց հյուրանոցային համարներում: Եթե միայն նրանք թույլ տային ասել իրենց, որ այն նույն Աստված, որ Իսրայելի համար հրաշքներ էր անում, այժմ էլ անում է նույնը բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Իրեն… Այնուամենայնիվ, նրանք չեն ուզում ճանաչել Նրան: Նրանց աստվածը միայն իրենց հաճույքն է ու փողը:

Հանկարծ ես սկսեցի հասկանալ, թե որքա՜ն մեծ գին ունի մեկ հավատացյալը Աստծո աչքերում: Ես լսում եմ, թե ինչպես է Հիսուսը տալիս նույն հարցը այսօր. «Մարդի Որդին գալիս՝ արդյոք հավատք կգտնի՞ երկրի վրա» (Ղուկաս 18.8):

Ես տեսնում եմ, թե ինչպես է Քրիստոսը քննում մարդկանց սրտերը՝ որոնելով նրանց, ովքեր իրապես սիրում են Իրեն:

Տեսնում եմ, թե ինչպես է Նա փնտրում ուսանողների մեջ՝ հարցնելով. «Ձեզնից ո՞վ կհավատա Ինձ»:

Տեսնում եմ, որ Նա ամենուր փնտրում է նրանց, ովքեր կհավատան Իրեն: Եվ Նա գտնում է ոչ շատերին:

Ես տեսնում եմ, որ Նա փնտրում է ժողովուրդների մեջ, բայց գտնում է միայն մի փոքր մնացորդին:

Վերջապես, Նա որոնում է Իր իսկ եկեղեցում ճշմարիտ հավատքով ծառայողների: Եվ այն, ինչ տեսնում է, տրտմեցնում է Նրան, կտոր-կտոր անում Նրա սիրտը:

Լսում եմ Նրա աղաղակը, ինչպես լացում էր Երուսաղեմի վրա. «Երուսաղեմ, Երուսաղեմ, մարգարեները կոտորող և քեզ մոտ ուղարկվածները քարկոծող. քանի անգամ կամեցա քո երեխաները ժողովել, ինչպես հավը ժողովում է իր ձագերին թևերի տակ. և դուք չկամեցաք» (Մաթևոս 23.37):

Որպես Նրա ծառայող՝ ես կրում եմ լուծը իմ Հովվի՝ զգալով Նրա վիշտը: Հենց հիմա ես լսում եմ, թե ինչպես է Նա ասում. «Անգամ Իմ տան մեջ քիչ են նրանք, ովքեր հավատք ունեն: Շատերը Իմ զավակներից, այդ թվում՝ Իմ հովիվները, թույլ գտնվեցին իրենց փորձության ժամերին: Նրանք չեն վստահում Ինձ իրենց ընտանիքները, իրենց գործերը, իրենց ապագան: Նրանցից շատերը ինքնուրույն են որոշումներ կայացնում իրենց համար»:

Իսկ ի՞նչ կասես քո մասին, սիրելի՛ ընթերցող: Տերը կգա՝ հարցով. «Կհավատա՞ս արդյոք դու Ինձ: Երբ Ես գամ՝ հավատք կգտնե՞մ արդյոք քո մեջ»: Դու ի՞նչ կպատասխանես Նրան…

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.