Մեղքը իշխում է, Քրիստոսը՝ ազատագրում
Ծառա եք նրան, ում որ հնազանդվում եք: Հռովմ. 6.11
Երբ գիտակցում եմ իմ վրա իշխող մեղքի զորությունը, առաջին մտածմունքս այն է լինում, որ պետք է ընդունեմ, որ ե՛ս եմ դրա պատասխանատուն, քանի որ ես եմ իմ կամքով տեղի տվել դրան: Երբ ես իմ անձի գերին եմ, ե՛ս պետք է մեղադրվեմ դրա համար, քանի որ մի օր, առաջին անգամ ե՛ս ինքնակամ սկսեցի ենթարկվել դրան եւ այդպես շարունակեցի: Այսպես է նաեւ, երբ հանձնվում եմ Աստծուն եւ հնազանդվում Նրան:
Երբ մանկության ժամանակ տրվում ես անձնասիրությանը, հետագայում նա դառնում է քեզ շղթայող ամենաանգութ բռնակալը եւ չկա որեւէ մարդկային ուժ, որ քանդի եւ քեզ ազատի նրա շղթաներից: Ենթարկիր ինքդ քեզ որեւէ ցանկության՝ մտքով եւ մարմնով, եւ դու կդառնաս նրա գերին:
Ու չկա մարդկային ուժ, որ քեզ ազատի: Միայն Քրիստոսը կարող է ազատել քեզ: Եվ ամբողջությամբ ազատվելու համար Նրան պետք է տրվես ամբողջ խոնարհությամբ եւ հնազանդությամբ, որովհետեւ միայն Նա է օծված «գերիներին ազատություն ու կապյալներին բանտի բացվելը հայտարարելու» Ես. 61.1
Հաճախ մենք անփութորեն ասում ենք.« Ես կկարողանամ թողնել այն, երբ ուզեմ»: Դու բացարձակապես չես կարող: Փորձառաբար պետք է տեսնես, որ նա իշխում է քեզ, որովհետեւ դու ինքնակամ մի օր ենթարկվեցիր նրան:
Լիովին հանձնվիր Տեր Հիսուսին, եւ Նա կհաղթահարի որեւէ մոլություն, որին դու գերի ես դարձել կյանքիդ մեջ եւ քեզ պիտի դարձնի ավելի քան հաղթական: Օ.Չեմպերս
«Վտակներ անապատի մեջ» գրքից