Մասնակից մի՛ եղեք խաբեությամբ հարստացմանը. Դեյվիդ Ուիլքերսոն
«Ձեր սիրտերը թող չ’խռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք։ Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. Ապա թէ ոչ ես ձեզ կ’ասէի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կ’գամ եւ ձեզ ինձ մօտ կ’առնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք» (Հովհաննես 14.1-3):
Բաբելոնն ընկնում է: Ագահության և ես-ի այս առևտրային աշխարհը քանդվում է: «Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չ’լինիք դորա մեղքերին, եւ որ դորա պատուհասիցը չ’ընդունիք» (Հայտնություն 18.4):
Մենք այնքան ենք հոգևորացրել «Բաբելոնը», որ բաց ենք թողել մի պարզ, հիմնարար ճշմարտություն: Դրա մասին խոսվում է Հայտնություն 18-ում և ներառում է «արգելված կյանքի քաղցրություն» և «խաբեբաների հարստացում» մտքերը (տե՛ս Հայտնություն 18.3):
Խաբեբաները հաշվի չեն առնում ոչինչ հարստանալու համար: Բաբելոնը ներկայացնում է ագահության ոգին, և այդ ոգին այնքան հզոր, այնքան չար և գործող է, որ ասում է. «Մարդիկ հաշվի չեն առնվում: Ամենից կարևորը վերջնահաշվարկի մեծությունն է»:
Խաբեբաները լաց են լինելու այդ վերջին՝ սարսափի օրն այն պատճառով, որ նրանց փողի մեքենան այլևս չի լինելու ու չի օգնելու նրանց այդ սարսափելի օրում: Ուոլ Սթրիթը կոչել են «ազգերի ագահության մայրաքաղաք» անունով այն պատճառով, որ այն սկսել է իր մեջ ներառել շրջակա ողջ միջավայրը, սկսել է իր մեջ խժռել ողջ հասարակությանն ու որքան էլ ցավոտ է, անգամ՝ եկեղեցին:
Սուրբ Հոգին ասում է. «Թույլ մի՛ տուր, որ քո ագահությունը նպաստի խաբեբա առևտրականների ավելի հարստացմանը: Մի՛ տրվեք անպիտան ծախսերին և մի՛ կուտակեք պարտքեր: Զսպե՛ք ձեր ախորժակները: Բավակա՛ն է։ Իջե՛ք բաբելոնական այդ ագահության աստիճանից: Խորտակե՛ք այն ոգին, որը փափագում է հարստության ու նյութականի: Մի՛ մասնակցեք բաբելոնյան մեղքին, որը վաճառվում է ագահության ոգու կողմից»:
Պատրաստվի՛ր կարևոր օրվա համար. Հիսուսը ցանկանում է, որ ես Իր հետ լինեմ: Երկրից հեռանալու օրվանից Նա պատրաստվում է երկնքում դիմավորելու ինձ:
Շնորհակալ եմ Աստծուն այս հիանալի պատրաստության համար: Հիսուսն ասաց. «Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. Ապա թէ ոչ ես ձեզ կ’ասէի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կ’գամ եւ ձեզ ինձ մօտ կ’առնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք» (Հովհաննես 14.2–3):
Ես հենց այս սիրուց եմ զորանում: Նա պատրաստություն է տեսնում ինձ համար, և ես իմ հերթին ցանկանում եմ պատրաստվել Նրա գալուստին:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը