Մարտին Լյութերի աղոթքի մեթոդը...
Մարտին Լյութերն ամեն օր առավոտյան աղոթում էր՝ նախ ընթերցելով որևէ հատված Աստվածաշնչից, ապա պատասխանելով հետևյալ հարցերին.
- Ինչի՞ համար կարող եմ շնորհակալություն հայտնել Աստծուն /ելնելով ընթերցած հատվածից/.
- Ինչի՞ համար կարող եմ ներողություն խնդրել Աստծուց /ելնելով ընթերցած հատվածից/.
- Իմ մեջ ինչպիսի՞ փոփոխությունների համար կարող եմ խնդրել Աստծուն /ելնելով ընթերցած հատվածից/.
- Ինչպե՞ս կարող եմ գործնականում օգտագործել ընթերցածը իմ կյանում:
Մենք էլ կարող ենք օգտվել Մարտին Լյութերի աղոթքի այս մեթոդից և օրհնվել յուրովի...