Ռեյնհարդ Բոնկեն մի անգամ ասել է. «Մարդուն պետք է Աստված, եւ Աստծուն պետք է մարդ: Երբ նրանք միաբանվում են Աստծո նպատակներին հասնելու համար, ամեն բան դառնում է հնարավոր»:

Գերբնական համաձայնությունը՝ կնքված Ամենակարող Աստծո եւ տղամարդկանց ու կանանց միջեւ հավատքի միջոցով, ովքեր գիտեն՝ ինչպես աղոթել, ունի ավելի մեծ զորություն, քան ջերմամիջուկային ռումբերը: Դա գործընկերություն է երկնքի եւ երկրի միջեւ, որը գործում է, երբ Աստծո մարդիկ կիսում են իրենց սրտերում Աստծո նպատակները եւ աղոթում, որ այդ նպատակներին հասնեն երկրի վրա: Այս ճշմարտությունն Աստծո Խոսքից՝ գրված Հակոբոսի կողմից, դեռեւս մինչեւ վերջ հասկանալի չէ :

Հակոբոսի ուղերձի 5.16-ում ասվում է. «Շատ զօրաւոր է արդարի աղօթքը ներգործելով»: Աստվածաշնչի ընդլայնված թարգմանությունը մեկնաբանում է այս խոսքն այսպես. "Արդար մարդու ջանասիրաբար (սրտից եկող, շարունակական) աղոթքը հասանելի է դարձնում հսկայական զորությունը՝ դինամիկ իր գործում: Հունական բառը, թարգմանված այստեղ որպես "զորություն", "дунамис" (դունամիս) բառն է, որ նշանակում է "ուժ, զորեղություն, հզորություն, մեծ ունակություն, հնարավորություն կատարել ինչ-որ բան": "Дунамис" բառն ունի նույն արմատը, ինչ "դինամիտ" բառը՝ ուժեղ պայթուցիկ: Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ երբ աղոթում ենք, մենք ազատ ենք արձակում ներուժ նրա համար , որ պայթեցնենք երկնքի դինամիտ մեր անձնական հանգամանքների եւ իրադարձությունների վրա՝ տեղի ունեցող երկրի վրա:

Հավատքով ասված աղոթքն ունի զորություն քանդելու սատանայի ծրագրերը, անելու այնպես, որ ամեն պատնեշ փլուզվի, ամեն դուռ բացվի, եւ Աստծո օրհնությունները տեղան անարգել: Ա՜յ սա է հզորությունը: Երբ կա համաձայնություն երկու եւ ավելի մարդկանց միջեւ, ովքեր միաբան են հավատքի մեջ եւ շարունակաբար աղոթում են ինչ-որ բանի համար, ապա ամեն անգամ նրանց աղոթքի ժամանակ արձակվում է երկնքի պայթուցիկ ուժ՝ ավելացած շա՜տ-շա՜տ անգամ:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.