Կրկին կարդացեք Հովհաննեսի Ավետարանը և ուշադրություն դարձրեք Հիսուսի եկխոսությունների վրա: Տիեզերքի Արարիչը խոսում է՝ փարիսեցի Նիկոդեմոսի, սամարացի կնոջ, Բեթհեզդայի ավազանի մոտ պառկած հիվանդի, Մարթայի, Պիղատոսի, հրեաների և այլոց հետ:

Այս մարդիկ սոցիալական ամենատարբեր շերտերից էին և բարոյական ամենածայրահեղ նկարագրի տեր, սակայն Տեր Հիսոսը խոսում է բոլորի հետ և ուշադիր լսում նրանց փաստարկները:

Նա պատասխանում է նրանց հուզող հարցերին և առանց շտապելու լուսավորում  մտքի ամենամութ անկյունները: Այս ամենը թույլ է տալիս հավատալու, որ Հիսուսը երկխոսող ու լսող Աստված է:

Նա ուզում է երկխոսության մեջ մտնել յուրաքանչյուրիս հետ ու պատրաստ է լսել մեզ, մեր աղոթքները: Խոսենք Հիսուսի հետ, բայց կարողանանք և լսել Նրա պատասխանը:

Լսել, որովհետև նա լսող Աստված է...

Հեղինակ՝ Մարատ Զաքարյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.