Լսել Նրա մեղմ ձայնը
Լռություն եղավ, եւ ես մի ձայն լսեցի: Հոբ. 14.16
Մի քանի տարի առաջ բարեկամներիցս մեկը «Ճշմարիտ խաղաղություն» անունով մի գիրք տվեց ինձ: Սա միջին դարից ներկայացնում էր միայն մեկ պատգամ. եթե մենք կարողանանք Աստծո ներկայության մեջ կատարյալ հանդարտությամբ լսել, Աստված այնտե՛ղ է, մեր ներքին խորությունների մեջ, եւ Նա լսելի է դարձնելու Իր մեղմ ձայնը մեզ համար:
Ես կարծեցի, թե սա անելը շատ հեշտ է, եւ սկսեցի աշխատել, որ Տերոջ առջեւ հանդարտ լինեմ: Սակայն հազիվ էի սկսել, երբ ներսից եւ դրսից խառնաշփոթ ձայներ ու խորհուրդներ խուժեցին մտքիս մեջ, այնպես, որ անկարելի եղավ ինձ լսել որեւէ ձայն: Նրանցից ոմանք իմ ձանն էին, իմ խորհուրդներն ու աղոթքները, իսկ ոմանք գալիս էին Սատանայից ու աշխարհից: Շփոթության էի մատնվել, սակայն Տերը ինձ ասաց. «Հանդա՛րտ մնա, եւ ճանաչիր, որ Ես եմ Տերը»:
Ու երբ շարունակեցի փորձել հանդարտ մնալ, ականջներս ու միտքս փակել ուրիշ խորհուրդների ու ձայների առաջ, հետզհետե տեսա, որ նրանք գնալով տկարանում են, իսկ Տերոջս մեղմ ձայնը դառնում էր ավելի լսելի, եւ ավելի քաղցր ու զորավոր:
Ու մինչ այսպես լսում էի այդ մեղմ ձայնը, տեսա, որ Սուրբ Հոգին աղոթում է իմ սրտի խորության մեջ, եւ ես այլեւս աղոթելու, մտածելու կամ վստահելու համար զորավոր ջանքեր անելու կարիքը չունեմ: Այդ «մեղմ» ձայնը Աստծո ձայնն էր, այն պատասխանն էր իմ բոլոր հարցումների, ուժն ու կյանքն էր իմ հոգու ու մարմնի, որը զորացնում ու օրհնություն էր բերում ինձ: Ա.Պ.Սիմբսոն
«Վտակներ անապատի մեջ» գրքից