Լավագույն եգիպտացորենը
Մի անգամ լրագրողը հարցրեց ֆերմերին, թե արդյո՞ք նա կբաժնեկցի իր եգիպտացորենի գաղտնիքով, որը տարեց տարի հաղթում է բոլոր որակի մրցույթներում: Ֆերմերը պատասխանեց, որ ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ նա լավագույն սերմերը հարևաններին է բաժանում։
-Ինչո՞ւ բաժանել լավագույն սերմերը հարևաններին, եթե նրանք էլ ձեզ նման կմասնակցեն բոլոր մրցույթներին և կդառնան ձեր մրցակիցները:
-Հասկանո՞ւմ եք, - ժպտաց ֆերմերը, - քամին իմ դաշտերի փոշին տանում է հարևանների դաշտեր, և հակառակը: Եթե հարևանների սերմի տեսակը վատը լինի, քան իմն է, ապա շուտով իմ բերքն էլ կդառնա վատը: Եթե ես տնկում եմ լավ եգիպտացորեն, ապա պետք է հոգ տանեմ հարևանների մասին և օգնեմ նրանց ցանել նույնպիսին:
Իսկ թե ինչպե՞ս յուրաքանչյուրը կխնամի բերքը, դա ուրիշ հարց է…
Հ.Գ. Դու ի՞նչ ես տալիս քո հարևաններին...
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը