Կյանքի սերը...
Նա 85 տարեկան է, և միշտ բռնում է իր կնոջ ձեռքը, ուր էլ որ գնան: Երբ ես հարցրի, թե ինչո՞ւ է ձեր կինը անընդհատ շեղվում, կարծես ոչ ոքի չի հետևում, նա պատասխանեց.
- Նա Ալցհայմերի հիվանդությամբ է տառապում…
Ես ասացի.
- Կինդ կանհանգստանա՞, եթե նրան բաց թողնես:
Նա պատասխանեց.
- Նա անգամ չի էլ հիշի, թե ով իրեն բաց թողեց… նա չգիտի, թե ով եմ ես. նա ինձ չի ճանաչում արդեն երկա՜ր տարիներ:
Զարմացած ես ասացի.
- Եվ այնուամենայնիվ, դու շարունակում ես նրան տանել իր ճանապարհով ամեն օր, անգամ եթե նա չի ճանաչո՞ւմ քեզ:
Տարեց տղամարդը ժպտաց և նայելով աչքերիս մեջ՝ ասաց.
- Նա չգիտի, թե ով եմ ես, սակայն ես գիտեմ՝ ով է նա… Նա իմ կյանքի սերն է:
Հ.Գ. Այսպես էլ մենք հաճախ բաց ենք թողնում Աստծո ձեռքը՝ չգիտակցելով, թե իրականում Ումից ենք հեռանում: Սակայն ի հեճուկս դրան՝ Աստված երբեք բաց չի թողնում մեր ձեռքը, քանի որ մեզանից յուրաքանչյուրը Նրա արյան գինն է, Նրա սերը…