Շատերի կարծիքով քրիստոնեությունը մի շարք բացասական պատվիրաններից բաղկացած կրոն է՝ «Մի արա այս կամ այն»: Նրանց ընկալումով՝ եթե հանկարծ Հիսուսին հավատան՝ մատնվելու են տխրության, ձանձրույթի և տարբեր սահմանափակումների:

Քանի որ ոչ ոք չի ուզում այդպես ապրել, ապա չեն ուզում իրենց կյանքը նվիրել իրենց պատկերացրած քրիստոնեությանը:

Տխուր իրողություն է, սակայն քրիստոնյաներից ոմանք այնպիսի տպավորություն են թողնում աշխարհի վրա, կարծես իրենց հավատը կազմված է մի շարք ժխտական պատվիրաններից: Սա ճշմարտության հետ ոչ մի կապ չունի:

Երբ մարդը Հիսուսին ընդունում է՝ որպես Փրկիչ, դրանից հետո է ճշմարտապես ազատ դառնում:

Հիսուսն ասաց. «Եթե Որդին ազատի ձեզ, հիրավի ազատ կլինեք» (Հովհաննես 8.36): Հիսուս Քրիստոսը մարդկանց ազատել է իրենց գերություններից, կապանքներից, որ Աստծո ուզածի պես լինեն:

Որպես հավատացյալ՝ մենք ազատ ենք անելու կամ չանելու այն ամենը, ինչը որ ուզում ենք: Հոգևոր կյանքը բնավ ձանձրալի չէ, քանի որ ամեն օր վայելում ենք կենդանի Աստծուն ճանաչելու բերկրանքը և մեզ համար Նրա պատրաստած բարիքները. «Ցնծա Տերով, և նա կտա քեզ քո սրտի ուզածները» (Սաղմոս 37.4)։

Ըստ Ջոշ Մաք-Դաուելի և Դոն Ստյուարտի «Պատասխաններ» գրքի

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.